Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ ժամանակավորապես ներմուծվող ավտոմեքենաների համար սահմանվել է դրամական ապահովում

ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծում

2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ ժամանակավորապես ներմուծվող ավտոմեքենաների համար սահմանվել է դրամական ապահովում

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանվել է դրամական ապահովում։ Հունվարի 1-ից հետո երրորդ երկրներում գրանցված տրանսպորտային միջոցների մասով, ներկայում գործող ապահովագրական ընկերությունների միջոցով ապահովում ներկայացնելու փոխարեն, կպահանջվի մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովում` դրամական միջոցների ներդրման եղանակով։

Ի՞նչ է դրամական ապահովումը

Դրամական ապահովումը ենթադրում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի փոխանցում (ներմուծման պահին) ՀՀ պետական բյուջեի 900008000755 գանձապետական հաշվին։ Ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում ավտոմեքենան վերաարտահանվելու դեպքում գումարը կվերադարձվի՝ քաղաքացու դիմումի հիման վրա:

Ովքե՞ր պետք է ներկայացնեն դրամական ապահովում

Դրամական միջոցներով ապահովման պահանջը կտարածվի ՀՀ կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիների վրա, որոնք ՀՀ կժամանեն երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցներով:

Դրամական միջոցներով ապահովում ներկայացնելու պահանջը չի վերաբերում`

  1. ՀՀ կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնք ՀՀ-ում կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցով կժամանեն Հայաստան։
  2. Երրորդ երկրների այն քաղաքացիներին, որոնք երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցով կժամանեն ՀՀ։ Նշված քաղաքացիների նկատմամբ դրամական միջոցներով ապահովման պահանջը պարտադիր կլինի, եթե երրորդ երկրի քաղաքացին, ՀՀ-ում արդեն իսկ ունենալով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոց, ժամանակավոր կներմուծի երկրորդը և ավելին:

Ստեղծել հարցում