Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ի՞նչպես արգելել Ձեր մտավոր սեփականություն հանդիսացող ապրանքների մուտքը Հայաստան

մտավոր սեփականություն

Ի՞նչպես արգելել Ձեր մտավոր սեփականություն հանդիսացող ապրանքների մուտքը Հայաստան

Որպեսզի կարողանաք արգելել Ձեր կողմից մտավոր սեփականություն հանդիսացող ապրանքների ներմուծումը այլ անձանց կամ ընկերությունների կողմից, ապա նախ և առաջ պետք է ապրանքները գրանցել մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում:

Մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ապրանքները ընդգրկելու համար, պետք է դիմում ներկայացվի վերադաս մաքսային մարմնին:

Կասեցման դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր եվ տեղեկություններ

  1. դիմումին կից ներկայացնել փաստաթղթեր, որոնք հավաստում են մտավոր սեփականության տվյալ օբյեկտի նկատմամբ իր իրավունքները և պետական տուրքի վճարումըմաքսային մարմիններին
  2. ապահովել գործին առնչվող իրեն մատչելի տեղեկատվությամբ, որը թույլ կտա նրանց որոշում կայացնել դիմումի վերաբերյալ
  3. հայտատուի պարտավորությունը` հատուցել ապրանքների բաց թողնումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը եվ վնասները
  4. դիմումում նշվում է ակնկալվող օժանդակության ժամկետը, որը չի կարող գերազանցել օբյեկտի ՀՀ-ում իրավական պահպանության ժամկետը /երկու տարի/
  5. օժանդակության ժամկետը կարող է բազմիցս երկարաձգվել, բայց յուրաքանչյուր անգամ երկու տարուց ոչ ավել ժամկետով

Իրավատիրոջը մաքսային մարմինների կողմից տրամադրվող տեղեկություններ

մաքսային մարմինը հայտարարատուին, իրավատիրոջը կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձին տրամադրում է տեղեկատվություն այն ապրանքների վերաբերյալ, որոնց բացթողման ժամկետը կասեցնելու մասին ընդունվել է որոշում՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

հայտարարատուի, իրավատիրոջ կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձի կողմից ստացված տեղեկատվությունը, սույն հոդվածին համապատասխան, համարվում է կոնֆիդենցիալ և չպետք է հրապարակվի նրանց կողմից, չպետք է փոխանցվի երրորդ անձանց, ինչպես նաև անդամ պետությունների պետական մարմիններին՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

մաքսային մարմնի թույլտվությամբ հայտարարատուն, իրավատերը կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձն իրավունք ունեն փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու այն ապրանքներից, որոնց բացթողման ժամկետը կասեցնելու մասին ընդունվել է որոշում, այդ թվում՝ դրանց ուսումնասիրությունն անցկացնելու համար, ինչպես նա այդ ապրանքները տեսազննելու, լուսանկարելու կամ որևէ այլ կերպ արձանագրելու:

Ստեղծել հարցում