Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ինչ է բեռի մակնշումը

Ինչ է բեռի մակնշումը

Ինչ է բեռի մակնշումը

Ի՞նչ է բեռի մակնշումը և ինչու՞ է անհրաժեշտ մակնշումներ ունենալ փոխադրվող բեռների փաթեթավորման վրա։ Ներմուծողները և արտահանողները լավ գիտեն, որ մակնշումները պարզապես նշաններ չեն և դրանցից յուրաքանչյուրը հստակ տեղեկատվություն է պարունակում փոխադրվող ապրանքի մասին։


Այսպիսով, ի՞նչ է բեռի մակնշումը։ Սա փաթեթավորման վրա գծանշումն է, որի միջոցով հնարավոր է պարզել փոխադրվող բեռի բնույթը։Բեռների մակնշման ընթացքում օգտագործվում են որոշակի պայմանական նշաններ, օրինակ տառեր, թվեր, գրաֆիկական պատկերներ։ Յուրաքանչյուր նշան, տեղադրվելով բեռի վրա, պարունակում է որոշակի ինֆորմացիա, որն օգնում է բեռնափոխադրողներին կողմնորոշվել, թե ինչպես վարվել փոխադրվող բեռների հետ։


Մակնշմամբ կարող է ներկայացվել ՝


• Տեղեկատվություն փաթեթավորված ապրանքների մասին, օրինակ բեռի անվանումը, արտադրման ժամկետները,
• Փոխադրվող բեռների հետ վարվելու կանոնները, օրինակ նախազգուշացնող նշաններ՝ կախված բեռի տեսակից,
• Կազմակերպության կամ անհատի անվանումը, ում հասցեագրված է բեռը, ժամանման վայրի անվանումը,
• Տվյալներ բեռը ուղարկողի,նրա տեղակայման վայրի, բեռնափոխադրում իրականացնող ընկերության վերաբերյալ,
• Ինֆորմացիա ապրանքի քաշի մասին և այլն։


Մակնշումը իրականացվում է ջրադիմացկուն ներկի օգնությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բեռը կարող է փոխադրվել տարբեր եղանակներով։ Մակնշման ձևը տարբերվում է նաև կախված բեռների չափսերից։ Փոքր չափսի բեռների դեպքում մակնշումը կատարվում է վերևի հատվածում, իսկ առավել մեծի դեպքում կողային հատվածներում:


Մակնշումը պետք է լինի նաև վտանգավոր բեռների փաթեթավորման վրա։ Փաթեթավորւմը պետք է պարունակի վտանգի համապատասխան նշան։


Իհարկե բոլորը չէ, որ կարող են միանգամից վերծանել, թե ինչ են նշանակում համապատասխան մակնշումները։Մակնշումը վերծանելու կարևոր քայլերից է բեռի տեսակի մասին տեղեկատվություն ունենալը։ Անհրաժեշտ է ոչ միայն իմանալ, թե ինչի համար է դրված այս կամ այն նշանը, այլ ուշադրություն դարձնել, թե այն բեռի որ մասում է տեղադրված։ Այսպիսով, համապատասխան մակնշումներ օգտագործելը ընդունված է միջազգային բեռնափոխադրման գործընթացում։ Այս եղանակով դուք ոչ միայն կփոխանցեք տեղեկատվություն բեռի մասին, այլ կտրուկ կնվազեցնեք այն վնասելու հավանականությունը։ Իհարկե, ճիշտ ընտրված մակնշումների դեպքում։


Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրում։ Փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։


Դարձրեք բեռնափոխադրոմը խելացի և արդյունավետ Brokers․ am հարթակի հետ:

Ստեղծել հարցում