Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ծովային լոգիստիկա

Ծովային լոգիստիկա

Ծովային լոգիստիկա

Ծովային լոգիստիկա ասելով հաճախ շատերը հասկանում են առաքման ամենածախսարդյունավետ մեթոդը։ Ծովային լոգիստիկան գործողությունների մի ամբողջ շարք է, որը ներառում է բեռի պատվիրումը, գնումը, առաքումը, պահեստավորումը և նպատակակետ հասցնելը։ Այսպիսով, ծովային լոգիստիկայի հիմքում ծովային եղանակով բեռի փոխադրման կառավարումն է՝ մինչև վերջնական ստացող։


Ինչպես գիտենք ծովային լոգիստիկան հիմնվում է նավերով բեռնափոխադրման վրա։ Ծովային բեռնափոխադրումների ժամանակ օգտագործում են կոնտեյներներ, որոնցում նախ տեղավորում են փոխադրման ենթակա բեռներ, ապա բեռնում դրանք նավի վրա։ Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, սովորական բեռնատար նավը կարող է տեղափոխել մոտ 18000 կոնտեյներ։ Ընդ որում, կոնտեյների գույնը ևս հատուկ նշանակություն ունի ծովային բեռնափոխադրման մեջ։


Ծովային լոգիստիկայի ծախսարդյունավետության պատճառներից մեկն էլ այն է, որ հնարավոր է ոչ միայն վարձել մեկ ամբողջական կոնտեյներ միայն մեկ փոխադրողի համար, այլ կիսել միևնույն կոնտեյները։ Այսինքն՝ ունենալ մեկ առանձին հատված ընդհանուր կոնտեյների մեջ։ Կախված բեռի տեսակից և չափերից, կարելի է ընտրել ցանկալի տարբերակը։


Ահա, թե որոնք են ծովային լոգիստիկա նախընտրելւ պատճառները՝


·Ինչպես արդեն նշեցինք, մյուս մեթոդների համեմատ ծախսարդյունավետ է
·Առավել հարմար է ծանր և խոշոր բեռներ փոխադրելիս


Թերությունների մասին խոսելիս թերևս ամենաակնհայտը ժամանակի խնդիրն է։ Ծովային լոգիստիկա նախընտրելիս պետք է հիշել, որ օրինակ եղանակային պայմանների պատճառով կարող են լինել բեռի ուշացումներ և նախատեսված ժամանման ժամկետներից շեղումներ։


Այս եղանակը նաև բեռների փոխադրման ամենադանդաղ լուծումն է։ Բայց եթե որոշել եք խնայել գումար կամ բեռները այլ տարբերակով փոխադրելը առավել բարդ է, ապա սա օպտիմալ լուծում է։


Կա կարծիք, որ ծովային լոգիստիկա նախընտրում են նրանք, որոնք փոխադրելու են ծանր բեռներ, քանի որ ավելի փոքր քանակությամբ ապրանքների դեպքում ծովային փոխադրման գինն անկայուն է։


Այսպիսով,ծովային բեռնափոխադրումները տնտեսապես և էկոլոգիապես գերազանցում են ապրանքների փոխադրման այլ եղանակներին։ Իհարկե, հաշվի առնելով մեր կողմից ներկայացված և առավելությունները, և թերությունները կարող եք կողմնորոշվել` նախընտրե՞լ ծովային լոգիստիկան, թե՞ փնտրել փոխադրման այլ տարբերակներ։


Ցանկանում եք իրականացնել ծովային բեռնափոխադրում։ Փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։


Դարձրեք ծովային բեռնափոխադրոմը խելացի և արդյունավետ Brokers․ am հարթակի հետ:

Ստեղծել հարցում