Ինչպե՞ս ընտրել վստահելի բեռնափոխադրող ընկերություն– միայն ԱՄՆ-ում հաշվարկվում է ավելի քան կես միլիոն բեռնափոխադրող ընկերություն: Ամբողջ աշխարհում գործունեություն ծավալող բեռնափոխադրող ընկերությունների թիվը կարելի է միայն պատկերացնել․ միանշանակ առկա են ահռելի թվով ընկերություններ։
Ընտրության նման հնարավորությունը ստիպում է առավել զգոն լինել բեռնափոխադրող ընկերություն ընտրելու հարցում, չէ՞ որ Դուք վստահում եք մի ընկերության, որի գործունեությունից է կախված Ձեր բեռի «ճակատագիրը»:
Ահա մի քանի խորհուրդ՝ ինչպես ընտրել վստահելի բեռնափոխադրող ընկերություն.
1. Բեռնափոխադրող ընկերությունը պետք է հասկանա Ձեր պահանջները․ տեխնիկայի և սննդի փոխադրումը նույնը չէ։ Յուրաքանչյուր բեռ պահանջում է հատուկ մոտեցում՝ ելնելով դրա առանձնահատկություններից և փոխադրման պայմաններից։ Ուսումնասիրե՛ք բեռնափոխադրող ընկերության գործունեությունը, հասկանալու՝ արդյո՞ք իրականացնում է հենց Ձեր ցանկացած բեռի փոխադրումը։
2. Հասկացեք՝ ովքեր են աշխատում բեռնափոխադրող ընկերությունում։ Հնարավոր է՝ այս խորհուրդը տարօրինակ թվա, բայց փորձեք հասկանալ, թե ինչպիսի թիմ է աշխատում տվյալ ընկերությունում։ Չէ՞ որ պրոֆեսիոնալ աշխատակիցները արդեն իսկ վստահություն են ներշնչում։
3. Ինչպե՞ս է սպասարկում բեռնափոխադրող ընկերությունը իր հաճախորդներին։ Այս հարցի պատասխանը կօգնի Ձեզ ընտրել վստահելի բեռնափոխադրող ընկերություն։ Սպասարկման որակը խոսում է տվյալ ընկերության պրոֆեսիոնալիզմի մասին։ Այս հարցում օգնության են գալիս սոցիալական ցանցերը, իսկ վստահելի բեռնափոխադրող ընկերությունը,կարծում ենք, պետք է ունենա էջեր սոցիալական հարթակներում։ Կարդացե՛ք հաճախորդների կարծիքները ու կհասկանաք դրական, թե՞ բացասական փորձառություն են ունեցել տվյալ ընկերության ծառայություններից օգտվելիս։ Մյուսների փորձը կարող է օգնել չսխալվել ընտրության հարցում։
4. Վստահելի բեռնափոխադրող ընկերությունը պետք է առաջարկի բեռի կարգավիճակին հետևելու հնարավորություն։ Սա կօգնի խուսափել անորոշությունից կամ միայն մոտավոր հաշվարկներով բեռի ժամանման ժամկետները հասկանալուց։ Բեռնափոխադրող ընկերությունը պետք է կարողանա հասցնել բեռը նպատակակետ, ըստ սահմանված ժամկետների(իհարկե, եթե չկան ճգնաժամային իրավիճակներ)։
Հիշե՛ք, վստահելի բեռնափոխադրող ընկերությունը ազնիվ է իր հաճախորդների հետ և չի տալիս խոստումներ, որոնք չի կարողանա կատարել։
Ի դեպ, ըստ Ֆորբսի, աշխարհում ամենահայտնի բեռնափոխադրող ընկերությունը FedEx-ն է:
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։
Ինչպե՞ս ընտրել վստահելի բեռնափոխադրող ընկերություն
