Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրող մեքենաների տեսակները

Բեռնափոխադրող մեքենաներ

Բեռնափոխադրող մեքենաների տեսակները

Բեռնափոխադրող մեքենաների տեսակները- Գիտե՞ք, որ ամբողջ աշխարհում կա ավելի քան 15 միլիոն բեռնատար մեքենա և դրանց վարորդների միայն 6%-ն է կին: Կարծես՝ այնքան էլ զարմանալի չէ. հսկայական բեռնատարներ վարելը առաջին հայացքից այնքան էլ «կանացի» չէ:
Պարզվում է՝ բեռնափոխադրող մեքենաներն ունեն տեսակներ և առանձնահատկություններ՝ կախված փոխադրվող բեռից:
Ահա բեռնափոխադրող մեքենաների 5 տեսակ.
1․Բաց կամ հարթ բեռնախցիկով բեռնատար մեքենաները առանց վերևամասի և կողային հատվածների են: Նման մեքենաները նախատեսված են մեծ չափերի և ծանր բեռներ տեղափոխելու համար: Սրանցով փոխադրվող բեռներից են շինարարական նյութերը, մարդատար մեքենաները և այլն: Հարթ բեռնախցիկով բեռնատարների պարագայում բեռնաթափման գործընթացը առավել հեշտ է: Այս մեքենաներով, ընդհանուր առմամբ, կարող է տեղափոխվել մոտ 19.000 կգ բեռ:
2․«Տուփ» բեռնատարները իրենց անունն ստացել են արտաքին տեսքով պայմանավորված: Դրանց բեռնախցիկը առաջին հայացքից նման է տուփի կամ խորանարդի: Նման մեքենաներով փոխադրում են տեխնիկա, կահույք, սնունդ և այլն:
3.Սառեցվող բեռնախցիկով բեռնատար մեքենան նախատեսված է շուտ փչացող ապրանքներ փոխադրելու համար: Այս բեռնափոխադրող մեքենան ունի ջերմաստիճանի կարգավորման հնարավորություն: Նման բեռնատարները նախատեսված են սնունդ, բժշկական պարագաներ, ըմպելիքներ և այլ արագ փչացող կամ պիտանելիության ժամկետն արագ կորցնող բեռներ տեղափոխելու համար: Ի դեպ, այս բեռնատարները ավելի շատ են վառելիք ծախսում, քան այլ տեսակի բեռնատարներ:
4․Փակ բեռնախցիկով մեքենաները ամենատարածվածն են: Այս բեռնատարները չունեն ջերմաստիճանի կարգավորման հնարավորություն,փոխարենը փակ բեռնախցիկով փոխադրման ընթացքում բեռները պաշտպանված են արտաքին տարատեսակ վնասներից։ Այս բեռնատարները հարմար են փաթեթավորված բեռներ, մեքենաներ, ծանր ապրանքներ փոխադրելու համար:
5․Բեռնատար մեքենաների մեկ այլ տեսակ է ցիստերային բեռնախցիկով մեքենան: Գլանաձև բաք ունեցող այս բեռնատարները նախատեսված են հեղուկներ և գազեր փոխադրելու համար, օրինակ՝ կաթ, հյութեր, գինի, քիմիական հեղուկներ և այլն: Կախված փոխադրվող հեղուկի տեսակից՝ բաքը կարող է ունենալ ջերմաստիճանի կարգավորման հնարավորություն:
Ի դեպ, աշխարհի ամենաերկար բեռնատար մեքենան գտնվում է Ավստրալիայում, դրա երկարությունը 54.5 մետր է:
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում