Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Կոնտեյների գույների նշանակությունը

կոնտեյների գույներ

Կոնտեյների գույների նշանակությունը

Կոնտեյների գույների նշանակությունը- բեռնափոխադրումը, մասնավորապես ծովային բեռնափոխադրումը, առանց բեռնարկղերի՝ կոնտեյների պատկերացնել դժվար թե ստացվի։
Գիտե՞ք, որ մետաղական առաջին կոնտեյները ստեղծվել է դեռ 1956թվ-ին, քանի որ փայտյա կոնտեյները այլևս չէր բավարարում բեռնափոխադրման պահանջներին։
Թեպետ չգիտենք, թե ինչ գույն է ունեցել առաջին բեռնարկղը, բայց հիմա գույների առատությունը տպավորիչ է։
Ամենատարբեր բեռների փոխադրման համար նախատեսված բեռնարկղերը ունեն առանձնահատկություններ՝ դրանք հաճախ տարբերվում են ըստ գույների։ Պարզվում է՝ տարբեր գույների օգտագործումը կոնտեյների արտաքին տեսքում ինքնանպատակ չէ և ունի հատուկ նշանակություն։
Բեռնարկղի գույնը շատ բան կարող է պատմել բեռնարկղի «կյանքի», մաշվածության, օգտագործման նպատակի, արժեքի մասին։Կոնտեյների գունավորումը կարող է պատմել նաև, թե այն որ բեռնափոխադրող ընկերությանն է պատկանում։
Ահա կոնտեյների մի քանի տարածված գույներ և դրանց նշանակությունը․
·Դեղնաշագանակագույն(նշագույն) և սպիտակ(կամ փղոսկրե)- նշված գունավորումներով կոնտեյները առավել նոր և թանկ է։ Ելենելով գունային առանձնահատկությունից՝ նման բեռնարկղ օգտագործում են համեմատաբար փոքր տարածություններում բեռնափոխադրման համար։ Երկար տարածություն ընդգրկող բեռնափոխադրում իրականացնելու համար սրանք այնքան էլ համար չեն, քանի որ բաց գունավորումը առավել հեշտ է մատնում մաշվածությունը՝ կոնտեյների տարիքը։
· Մուգ կարմիր և շագանակագույն- այս գույնի կոնտեյները սովորաբար պատկանում է լիզինգային ընկերությունների (դեպ լիզինգային ընկերությունը, ձեռք է բերում հատուկ գույք և այն տրամադրում օգտագործման մեկ այլ կողմի): Նման կոնտեյների վրա կարող են լինել լոգոներ, բայց ոչ շատ ակնհայտ, քանի որ լիզինգային ընկերությունը ժամանակ առ ժամանակ այն տրամադրում է տարբեր բեռնափոխադրող ընկերությունների։ Հետևաբար՝ կոնտեյները չի կրում կորպորատիվ ակնհայտ բրենդավորում: Մուգ գույները քողարկում են կոնտեյների տարիքը և մաշվածությունը առավել քիչ նկատելի է դառնում։
· Կապույտ, նարնջագույն, կարմիր, բաց կանաչ և այլ գույներ- նման գույներով կոնտեյները սովորաբար պատկանում է բեռնափոխադրող ընկերությունների, դրա վրա կան ընկերության լոգոն, նաև լոգոյի գույները։ Այլ կերպ ասած՝ կոնտեյները գունավորվում է և արտաքին տեսք է ստանում նույնականցվելու այն բեռնափոխադրող ընկերության հետ, որին պատկանում է ։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում