Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռի քաշը

բեռի քաշը

Բեռի քաշը

Բեռի քաշը և դրա տեսակները- Բոլոր տեսակի բեռնափոխադրումների ժամանակ բեռի քաշը ունի էական ազդեցություն և նշանակություն։ Բեռի քաշը օգտագործվում է բեռնափոխադրման ծախսերը որոշելու համար՝ անկախ բեռնափոխադրման տեսակից․ ծովային, օդային կամ ցամաքային։
Ի՞նչ հիմնական տեսակներ ունի բեռի քաշը, ի՞նչ են նշանակում դրանք։ Ծանոթանանք ստորև․
Բեռնափոխադրման գործընթացում առանձնացվում է բեռի քաշի երեք տեսակ՝ համախառն քաշ (Gross weight), զուտ քաշ (Net weight) և փաթեթավորման քաշ (օրինակ՝ տարայի) (Tare weight) ։
Բեռնափոխադրման ենթակա բեռներ ունեցող հաճախորդին չի խանգարի հասկանալ քաշերի միջև եղած տարբերությունը, որպեսզի պարզ լինեն բեռնափոխադրող ընկերության կողմից ներկայացրած փաստաթղթերը և միևնույն ժամանակ խուսափեն հավանական թյուրիմացությունից:
Հասկանանք բեռի քաշը և դրա նշանակությունը։
· Համախառն քաշ- սա բեռի ընդհանուր քաշն է։ Համախառն քաշը սովորաբար ներառում է բեռնափոխադրման անհրաժեշտ բոլոր ասպեկտները։ Մասնավորապես՝ բեռը, ցանկացած տեսակի փաթեթավորումը, որն անհրաժեշտ է բեռի փոխադրումը հնարավոր դարձնելու համար։
Օդային բենռափոխադրման օրինակով հասկանանք համախառն քաշը։ Օդային բեռնափոխադրումների համախառն քաշը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ ապրանքի քաշ, փաթեթավորման քաշ, անձնակազմի և ուղևորների, վառելիքի և օդանավի քաշը ընդհանուր վերցրած։
·Զուտ քաշ- զուտ քաշը վերաբերում է բեռի քաշին և չի ներառում փաթեթավորման կամ օրինակ տարայի քաշը:
·Տարայի/փաթեթավորման քաշ- այն տարայի կամ փաթեթավորման կշիռն է, որով բեռները պատրաստվում են փոխադրման։ Այսինքն՝ տարայի քաշի պարագայում տարան/կոնտեյները/փաթեթավորումը դիտարկվում է որպես առանձին միավոր՝չներառելով բեռի քաշի մեջ։
Իսկ հիմա մի քիչ մաթեմատիկա բեռի քաշը, քաշերի միջև տարբերությունը և հարաբերությունները հասկանալու համար։
Համախառն քաշ = Զուտ քաշ + փաթեթավորման/ կոնտեյների քաշ:
Զուտ քաշ= համախառն քաշ – տարայի/փաթեթավորման քաշ:
Այսպիսով՝ համախառն քաշը ներառում է տարայի քաշը, սակայն զուտ քաշը բացառում է տարայի քաշը:
Ի դեպ, երբևէ գրանցված ամենածանր բեռների ռեկորդը չի շրջանցում Հայաստանը։ 2009 թվականի օդային բեռնափոխադրմամբ երբևէ ուղարկված ամենածանր բեռը բեռնել է Ան -225 ինքնաթիռը: Բեռը Հայաստան տեղափոխվող էլեկտրակայանի գեներատոր էր, որը բեռի քաշը 189 տոննա էր։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում