Բեռնարկղային բեռնափոխադրումներ կատարելու առաջին փորձից՝ 1956 թվականից, անցել են տասնամյակներ։ Իսկ բեռնարկղային բեռնափոխադրումներ իրականացնելու պահանջը մշտապես աճում է։
Կարմիր, դեղին, սպիտակ, կապույտ, այս և բազմաթիվ այլ հատուկ նշանակության գույներով բեռնարկղերը բեռնափոխադրումներ իրականացնելու կարևոր և անփոխարինելի միջոց են։
Ահա Ձեր բեռների համար բեռնարկղային բեռնափոխադրումներ պատվիրելու մի քանի առավելություն։
1․ Բեռները բեռնարկղային բեռնափոխադումների միջոցով փոխադրելն առավել անվտանգ է։ Նախ բեռնարկղերով փոխադրելու դեպքում բեռները պաշտպանված են արտաքին վնասներից, սկսած՝ եղանակային անբարենպաստ պայմաններից, մինչև փոշի և աղտոտվածություն։ Բեռնարկղային բեռնափոխադրումներ իրականացնելով՝ Դուք կարող եք պաշտպանել վնասումներից նաև այնպիսի իրեր, որոնք զգայուն են հատկապես եղանակային պայմանների և ջերմաստիճանի տատանումների նկատմամբ։ Հումքի տարբեր տեսակները, սննդամթերքը բեռնարկղերով փոխադրելն առավել ապահով է։
2․ Բեռնարկղային բեռնափոխադրումներ իրականացնելով՝ կարելի է անվտանգ և ապահով փոխադրել հատուկ բեռներ։ Օրինակ՝ վտանգավոր նյութեր, վտանգավոր հեղուկ նյութեր։ Բեռնարկղային բեռնափոխադրումներ պատվիրելով կարելի է փոխադրել նաև տեխնիկա, մեքենաներ, սննդամթերք և այլն։
3․ Բեռնարկղերը պատրաստված են ամուր և դիմացկուն մետաղից, որը պաշտպանում է Ձեր բեռը հնարավոր գողություններից։ Բեռնարկղերի մետաղական ամուր մակերեսը գողությունների համար դժվար թե հարմար լինի։
4․ Բեռնարկղերը բեռների փոխադրման հսկայական ներուժ ունեն։ Ամբողջ աշխարհում բեռնարկղերով փոխադրվող բեռների նվազագույն քաշը մեկ տոննա է։ Հետևաբար, բեռնարկղերը հարմար են մեծ ծավալի և ծանր բեռներ փոխադրելու համար։ Այսպես հնարավոր է ապրանքները տեղափոխել միաժամանակ և միանգամից։
5․Մաքսազերծման աշխատանքների ընթացքում բեռնարկղերով փոխադրվող ապրանքները հաճախ առավել արագ են անցնում մաքսային ստուգումները։ Պատճառն այն է, որ բեռնարկղերի մակերեսին փոխադրվող բեռի վերաբերյալ առկա է տեղեկատվություն և անհրաժեշտ մանրամասներ։ Օրինակ՝ բեռի տեսակը, կարգավիճակը և այլ կարևոր տեղեկություններ։
Քանի որ այսօր պատվիրատուները կարևորում են բեռի իրական կարգավիճակին հետևելու հնարավորությունը, բեռնարկղային բեռնափոխադրումներ իրականացնող բազմաթիվ ընկերություններ տեղադրում են տեսախցիկներ բեռնարկղի ներսում։ Այսպես պատվիրատուները ուղիղ միացմամբ հետևում են բեռին և հսկում բեռնափոխադրման ընթացքը։
Ի դեպ, բեռնարկղերի պատշաճ օգտագործման և խնամքի պայմաններում դրանք կարող են ծառայել ավելի քան 20 տարի։
Ցանկանում եք պատվիրել բեռնարկղային բեռնափոխադրումներ։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։
