Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ավիաբեռնափոխադրում

Ավիաբեռնափոխադրում

Ավիաբեռնափոխադրում

Ավիաբեռնափոխադրում աշխարհում սկսվել է իրականացվել ավելի քան 100 տարի առաջ։
Այսօր ամբողջ աշխարհում ավիաբեռնափոխադրումը ապրանքերի տեղափոխման ամենահարմարավետ տարբերակներից է։ Ավիաբեռնափոխադրում իրականացնելը, ի տարբերություն բեռնափոխադրման այլ տեսակների, ամենաարագն է, միևնույն ժամանակ ավելի թանկ է։
Ավիաբեռնափոխադրում են պահանջում բազմաթիվ բեռներ։ Ինչպես օրինակ ջերմաստիճանային վերահսկողության կարիք ունեցող բեռները,վտանգավոր նյութերը, շատ թանկարժեք և փխրուն իրերը, պիտանելիության կարճ ժամկետ ունեցող բեռները։ Ավիաբեռնափոխադրում է պահանջում նաև կենդանիների և մարդկային օրգանների տեղափոխությունը։

Առանձնացրել ենք 5 պատճառ՝ ինչու նախընտրել ավիաբեռնափոխադրում։

1. Արագություն
Ավիաբեռնափոխադրում նախընտրելու ամենակարևոր պատճառներից մեկը արագությունն է։ Նախ ստիպված չեք լինի բեռին սպասել օրեր, անգամ շաբաթներ։ Բեռնափոխադրման մյուս տարբերակների դեպքում բեռին երկար սպասելը հաճախ անխուսափելի է։ Ինչպես նաև կան բեռներ, որոնք պահանջում են փոխադրման արագ պայմաններ, հակառակ դեպքում դրանք կկորցնեն իրենց տեսքը և այլևս պիտանի չեն լինի։

2. Անվտանգություն
Ավիաբեռնափոխադրում իրականացնելու պարագայում ամենամեծ ռիսկը դժբախտ պատահարներն են։ Մնացած դեպքերում ավիաբեռնափոխադրմամբ բեռները մի տեղից մյուսը հասցնելն առավել անվտանգ է։
3. Ցանկացած վայր բեռ հասցնելու հնարավորություն
Ավիաբեռնափոխադրում նախընտրելու դեպքում բեռը կարող է հասնել անգամ հեռավոր վայրեր։ Հենց սա է պատճառը, որ ամբողջ աշխարհում տեղի ունեցող արտակարգ և ճգնաժամային իրավիճակների դեպքում՝ երկրաշարժ, ջրհեղեղ, բեռները հասցվում են նպատակակետ ավիաբեռնափոխադրման միջոցով։

4. Հեշտանում է բեռների փաթեթավորման ընթացքը
Ավիաբեռնափոխադրում նախընտրելու դեպքում բեռների ծանր փաթեթավորման կարիք չկա։ Ցամաքային և ծովային փոխադրման դեպքում ծանր և կոշտ փաթեթավորումը, անվտանգությունից ելնելով, հաճախ անխուսափելի է։
5. Ժամանման և մեկնման հուսալի ժամկետներ
Ավիաբեռնափոխադրում նախընտրելու դեպքում Դուք շատ ավելի հստակ պատկերացում կունենաք Ձեր բեռի մեկնման և ժամանման ժամկետների մասին։ Ավիաընկերությունները սովորաբար չվերթները կատարում են ըստ սահմանված չվացուցակների, եթե բացառենք արտակարգ դեպքերը։ Նաև կարող եք իրական ժամանակում հետևել Ձեր բեռի կարգավիճակին։

Ի դեպ, Եվրոպայում ավիաբեռնափոխադրում իրականացնելու ամենամեծ ցուցանիշները Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանինն են։ 2020 թվ-ի ընթացքում բեռնատար ինքնաթիռները փոխադրել են ավելի քան 1․8 միլիոն տոննա բեռ։
Ցանկանում եք պատվիրել ավիաբեռնափոխադրում։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։


Ստեղծել հարցում