Մաքսատուրքի արտոնություն գործում է օրենքով սահմանված մի քանի դեպքերի համար։ Մաքսատուրքի արտոնություն ստանալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձը ազատվում է այն վճարելուց։
Մաքսատուրքը մաքսային վճարի ձևերից մեկն է։ Մաքսային վճարներ գանձվում են ՀՀ մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար։ Դրանք գանձվում են մաքսային մարմինների կողմից։ Մաքսային վճարներ են նաև հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները։
Մաքսատուրքի արտոնություն տրամադրվում է կառավարության համար գերակա համարվող ոլորտներում ներդրումային ծրագրերի շրջանակներում։ Այս ոլորտները սահմանում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Դրանք են՝
1) գյուղատնտեսությունը
2) արդյունաբերությունը
3) զբոսաշրջությունը
4) տրանսպորտը,
5)տեղեկատվական տեխնոլոգիաները
6) էներգետիկան
7) առողջապահությունը
Մաքսատուրքի արտոնություն կիրառվում է նաև այս ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների համար։
Արտոնություններ են տրվում նաև բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներկրումների համար։ Սա այն դեպքում, եթե դրանք չեն արտադրվում ԵԱՏՄ անդամ երկրներում։ Կամ ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրվող նմանատիպ ապրանքները չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:
Գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող հումքի և նյութերի համար մաքսատուրքի արտոնություն տալիս գործում է հետևյալ պահանջը։ Դրանցից պատրաստված արտադրանքի առնվազն 80%-ը պետք է արտահանվի։
Մաքսատուրքի արտոնություն ստանալու համար ընկերությունները կարող են դիմել համապատասխան մարմիններին։ Արդեն դիմումի հիման վրա գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման նպատակով արտադրական գործունեության համար պետությունը կտա մաքսատուրքի արտոնություն։
Ժամանակ առ ժամանակ կարող ենք հետևել, թե որ ընկերություներին է տրվել մաքսատուրքի արտոնություն։ Օրինակ 2020-ի սեպտեմբերից մինչև 2021-ի օգոստոսը կառավարությունը մաքսատուրքից ազատման 31 արտոնություն է տվել 29 տնտեսվարողի։
Մաքսատուրքից արտոնություն տրվում է նաև՝
1․ այն ապրանքների համար, որոնք մուտք են գործում Հայաստան մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում,
2․ օրենսդրությամբ սահմանված կարգով «ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանվող և հետադարձ ներմուծվող մշակութային արժեքների համար,
3․ միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար` այդ փոխադրումների իրականացման ժամանակ:
Ցանկանում եք ստանալ խորհրդատվություն մաքսատուրքի արտոնություն ստանալու մասին, փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: