Կոնյակի արտահանում Հայաստանն իրականացնում է դեպի ԱՊՀ երկրներ, ԵԱՏՄ և Եվրոպական շուկա։ Հայաստան-Ռուսաստան առևտրի մեջ խմիչքի արտահանման մեծ մասը բաժին է ընկնում կոնյակին։
Կոնյակագործության ոլորտը միտված է արտահանել ստեղծված արտադրանքը։ Ըստ տարբեր հաշվարկների, Հայաստանում արտադրվող կոնյակի արտահանումը կազմում է ողջ արտադրության 90%-ը։ Օրինակ, 2021-ի առաջին ամիսներին Հայաստանում արտադրվել է 46,696 հազար լիտր կոնյակ։ Հայաստանից կոնյակի արտահանման ցուցանիշները 2020 թվականից հետո սկսել են վերականգնվել։
Կոնյակի արտահանում իրականցնելիս Հայաստանի համար նպատակային շուկաները սահմանափակ են։ Հայկական կոնյակի ամենամեծ սպառումը ապահովում է Ռուսաստանը։ Վերջին տարիներին ռուսաստանյան շուկայի համար Հայաստանը ապահովում է կոնյակի ներմուծման ավելի քան մեկ հինգերորդը:
Մինչև 2020 թվականի կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում մշակվել էր կոնյակագործության զարգացման պլան։ Այստեղ կարևոր դեր էր խաղում արտահանումը։ Համաձայն դրա, 2020-ին արդեն իսկ կոնյակի արտահանում իրականացնելիս պետք է մեր երկիրը ստանար 300 մլն դոլար եկամուտ։
Ռուսաստանի մասնաբաժինը արտահանման մեջ պետք է կազմեր 65%։ Հայաստանը պետք է ապահովեր Ռուսաստան արտահանվող կոնյակի 33%-ը։ Առաձին կետ կար նաև դեպի Չինաստան արտահանման մասին։
Համաձայն դրա, Հայաստանից արտահանվող կոնյակի 10%-ը պետք է սպառվեր Չինաստանում։ Այլ երկրներ արտահանումը, այդ թվում ԱՄՆ, պետք է կազմեր մոտ 20 միլիոն դոլար։
Հայաստանը «կոնյակ» անունով խմիչք կկարողանա ԵՄ արտահանել մինչև 2043 թվականը։ Հետևաբար կոնյակ արտահանողները արդեն իսկ ստիպված են մտածել բրենդային նոր անուն։ Կան եվրոպական որոշ համաձայնագեր, ըստ որոնց Հայաստանը պետք է կոնյակը արտահանի մեկ այլ անունով։ Պատճառն այն է, որ «կոնյակ» բրենդը գտնվում է ԵՄ պաշտպանության ներքո։ Այն համարվում է ֆրանսիական աշխարհագրական տեղանուն:Կոնյակը ֆրանսիական քաղաքի անվանում է։ Հայաստանում հանդիպող կոնյակը արդեն իսկ սկսվել է արտահանվել նաև նոր անունով՝ «բրենդի»։
Ցավոք Հայաստանում կոնյակ արտադրողները աշխարհին չեն կարող հավաստիացնել մի շատ կարևոր փաստ։ Հայաստանում կոնյակ արտադրվել է շատ ավելի վաղ՝1887-ից։ Մինչդեռ Ֆրանսիայում կոնյակի արտադրությունը սկսվել է միայն 1909-ին։
Ցանկանում եք արտահանել կոնյակ և փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Մեզ հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։