Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

ՀՀ մաքսակետեր

ՀՀ մաքսակետեր

ՀՀ մաքսակետեր

ՀՀ մաքսակետեր տեղակայված են Հայաստանի տարբեր վայրերում։ ՀՀ մաքսակետեր կան երկրի հարավային և հյուսիսային սահմաններում։ Դրանք սպասարկում եմ Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցությունը։ Իրականացնում են մաքսային ստուգումներ։


ՀՀ մաքսակետերը հայաստանում գործող Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային մաքսատուն-վարչությունների հիմնական ստորաբաժանումներ են։
Նախ ծանոթանանք ՀՀ-ում գործող մաքսակետերի հիմնական գործառույթներին։
Ահա դրանցից մի քանիսը։
Մաքսային հսկողության իրականացում,
Բեռների ստուգում
Բեռների արտահանման և ներմուծման գործընթացների հսկողություն։

Հայաստանում գործող մաքսակետերն են։
Մեղրիի մաքսային կետ
Մեղրիի մաքսային կետը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կարճեվան գյուղում։ Մաքսային կետը հարավային մաքսատուն վարչության ստորաբաժիններից է։ Սպասարկում է Հայաստան-Իրան պետական սահանը։ Մաքսային մարմնի աշխատակցիները հսկողություն են իրականացնում սահմանը հատող ցամաքային փոխադրամիջոցների նկատմամբ։
Բավրայի մաքսային կետ
Գտնվում է Շիրակի մարզի Բավրա գյուղում։ Սպասարկում է Հայաստան-Վրաստան պետական սահմանով անցնող ցամաքային փոխադրամիջոցները՝մարդատար և բեռնատար։ Մաքսային այս կետ- բաժինը Հյուսիսային մաքսատուն վարչության ստորաբաժանումներից է։
Բագրատաշենի մաքսային կետ
Բագրատաշենի մաքսային կետը գտնվում է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում։ Արևելյան մաքսատուն-վարչության ստորաբաժիններից է։ Ինչպես նախորդ մաքսատան դեպքում, այն ևս իրականացնում է Հայաստան-Վրաստան պետական սահմանի մաքսային հսկողություն։
Շիրակ օդանավակայանի մաքսային կետ
Շիրակ օդանավակայանի մաքսային կետը գտնվում է Շիրակի մարզում, Շիրակ օդանավակայանի տարածքում։ Այն Հյուսիսային մաքսատուն-վարչության ստորաբաժանումներից է։ Այս մաքսատունը ի տարբերություն նշված մյուս մաքսատների իրականացնում է մաքսային հսկողություն օդային հաղորդակցության համար։
Այրում-Ջիլիզայի մաքսային կետ
Այրում-Ջիլիզայի մաքսային կետը գտնվում է Տավուշի մարզի, Այրում գյուղում։ Այս մաքսային կետը իրականացնում է երկաթգծի մաքսային ստուգումներ։ Հայաստանի Ջիլիզա կայարանով երկաթգիծը ուղևորվում է դեպի Վրաստանի Փոթի նավահանգիստ։Արևելյան մաքսատուն-վարչության ստորաբաժիններից է։
Գոգավանի մաքսային կետ
Գտնվում է Տավուշի մարզի Գոգավան գյուղում։ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետը Արևելյան մաքսատուն- վարչության ստորաբաժիներից է։ Սպասարկում է Հայաստան-Վրաստան պետական սահմանը։

Ցանկանում եք պատվիրել մաքսային բրոքերի ծառայություններ։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:

Ստեղծել հարցում