Գյուղմթերքի արտահանում իրականացնելիս Հայաստանն այս տարի ռեկորդ է արձանագրել։ Հայաստանից արտահանվել է շուրջ 200 հազար տոննա գյուղմթերք։ Իսկ 2020-ին արտահանվել էր 145 հազար տոննա։
Գյուղմթերքի արտահանում իրականացնելիս հիմնական ուղղությունը ԵԱՏՄ երկրներն են։ Հայկական գյուղմթերքը հատկապես պահանջված է Ռուսաստանի Դաշնությունում։ Նաև հարևան Վրաստանում և Բելառուսում։ Հայաստանը փորձում է զարգացնել առևտրային հարաբերությունները այլ երկրների հետ ևս։ Միջին Արևելքի երկրներում՝ Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում, հայկական գյուղմթերքը մեծ պահանջարկ ունի։ Հատկապես՝ Հայաստանից արտահանվող հատապտուղները։
Իսկ արտահանում իրականացնելիս գյուղմթերքի ո՞ր տեսակներն են առաջատար։ Արտահանման ծավալներով առաջատարը կարտոֆիլն է։ Հայաստանն անցած տարվա ընթացքում արտահանել է ավելի քան 480 հազար տոննա կարտոֆիլ։ Հաջորդ պահանջված գյուղմթերքը ծիրանն է։ Անցած տարի արտահանվել է 35 հազար տոննա ծիրան։ Իսկ 3-րդ ամենապահանջվածը լոլիկն է։ 2021-ին արտահանվել է 34 հազար տոննա։
Հայաստանը արտահանում է նաև կեռաս, դեղձ, խնձոր,վարունգ, հատապտուղներ։
Գյուղմթերքի արտահանում իրականացնելիս ակտիվ շրջանը որոշվում է, ըստ արտահանվող մթերքների բերքահավաքի սեզոնի։
· Ծիրան՝ հունիսի կեսից մինչև հուլիսի կեսը,
· Խաղող՝ օգոստոսի վերջից մինչև հոկտեմբերի կեսը,
· Դեղձ՝ հուլիսի վերջից հոկտեմբերի կեսը,
· Կեռաս և բալ՝ մայիսի վերջից օգոստոսի սկիզբ ,
· Սալոր՝ հունիսի կեսից մինչև սեպտեմբերի կեսը։
Հայաստանը հիմնական շուկաներ գյուղմթերքի արտահանում իրականացնում է հետևյալ ձևերով։
Բեռնատար ավտոմեքենաներով- Բագրատաշենի սահմանային կետով դեպի Վրաստան։ Ապա տարանցում Վրաստանով և անցում դեպի Ռուսաստան։ Լարսի սահմանային կետով բեռնատարները ուղևորվում են ռուսաստանյան շուկա։ Միրգ և բանջարեղեն արտահանելիս այս ուղին գլխավորն է։
Բեռնատար ավտոմեքենայով և նավով- Բագրատաշենի սահմանային կետով տարանցում է իրականացվում Վրաստան։Այնուհետև դեպի Փոթի կամ Բաթումի նավահանգիստներ և այնտեղից էլ լաստանավով դեպի Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ։ Այս ուղին կարևոր է հատկապես այն դեպքում, երբ Լարսը փակվում է։
Օդանավով- Զվարթնոց օդանավակայանից ինքնաթիռներն ուղևորվում են դեպի Մոսկվա։ Այնտեղ կան սառնարանային տնտեսություններ՝ մրգերն ու բանջարեղենը թարմ վիճակում պահելու համար։ Այս եղանակը օգտագործվում է մթերքը հնարավորինս թարմ վիճակում նպատակակետ հասցնելու համար։
Գյուղմթերքի արտահանում եք ցանկանում իրականացնել, գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Մեզ հետ դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։
