Գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնում են որոշակի պաշտոններ զբաղեցնող անձինք։ Գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու նպատակը Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարն է։ Նաև հայտարարագիր ներկայացնողների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն է:
Վերջին տարիներին հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը ընդլայնվել է՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից բացի ներառելով նաև հանրային պաշտոններ զբաղեցնողներին և հանրային ծառայողների առանձին խմբերին։ Մինչև 2017 թ-ը գույքի և եկամուտների հայտարարագիր էին ներկայացնում թվով 800 բարձրաստիճան պաշտոնատար անձինք,այժմ 3200 անձ։
Համաձայն օրենքի հայտարարատուները ներկայացնում են տվյալներ հետևյալի մասին՝
ա) անշարժ գույքը` հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, շենքերը և շինությունները, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու.
բ) փոխադրամիջոցները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաները կամ մեխանիզմները, օդային և ջրային փոխադրամիջոցները.
գ) դրամական միջոցները (Հայաստանի Հանրապետության դրամը, արտարժույթը).
դ) արժեթղթերը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկը, բանկային սերտիֆիկատը) և այլ արժեթուղթը) և այլ ներդրումները (բաժնեմասերը, փայաբաժինները և այլն).
ե) մշակութային արժեքներն ու հնաոճ իրերը:
Հայտարարագրման համակարգում ներդրվել է նաև ընտանիքի կազմի մեջ մտնող անձ ձևակերպումը։ Սա նշանակում է, որ տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, անչափահաս զավակը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, ինչպես նաև՝ անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձ:
Հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգման նպատակով հայտարարագիրը ստուգող մարմինը ստանում է տվյալներ տարբեր կառույցներից, այդ թվում՝ վարկային բյուրոներից և Կենտրոնական դեպոզիտարիատից։
Հայտարարագրմանն առնչվող վարչական իրավախախտումները և հանցագործությունները, դրանց համար պատասխանատվության միջոցները սահմանվում են և կարգավորում են օրենքով։
Ցանկանում եք ավելին իմանալ գույքի և եկամուտների հայտարարագիր լրացնելու կանոնների մասին, ներառել այնտեղ Ձեր կողմից ներմուծված և մաքսային ընթացակարգերով անցնող ապրանքները։ Դիմեք մաքսային բրոքերի։
Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։ Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: