Եվրասիական տնտեսական միություն՝ ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015 թվականից։
ԵԱՏՄ մյուս անդամ երկրներն են Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը ու Ռուսաստանի Դաշնությունը:
Եվրասիական տնտեսական միություն կառույցը ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն վարումը տնտեսության բնագավառում:
Այս մարմինը տեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսունակության բարձրացման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով:
Միության հիմնական նպատակներն են՝ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, Միության շրջանակներում ապրանքերի, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկա ձևավորելու ձգտումը, համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը:
Ինչպես նկատում ենք, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխգործակցության կարևոր ոլորտներից է տնտեսությունը, առևտրային հարաբերությունները։ Դրանց շրջանակում կարգավորվում են նաև ԵԱՏՄ տարածքում ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրումը և բաշխումը,երրորդ երկրների նկատմամբ առևտրական ռեժիմների հաստատումը, արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրությունը,մակրոտնտեսական քաղաքականությունը և այլ տնտեսական հարցեր։
Տնտեսական հարաբերությունների սերտացման նպատակով 2016 թ-ին ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը։ Այն հանդիսանում է միջպետական պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները։
Եվրասիական տնտեսական միություն ապրանքներ և ծառայություններ արտահանողները պետք է իմանան մի քանի կարևոր փաստեր։ Եվրասիական տնտեսական միությունում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում։ Սա ներառում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս այս ապրանքների գտնվելը և դրանց օգտագործման կարգն ու պայմանները, Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը, դրանց մեկնումը, ապրանքների ժամանակավոր պահպանումը, դրանց մաքսային հայտարարագրումը ու բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները։ Մաքսային դաշտի կարգավորուների մեջ են մտնում նաև մաքսային վճարների, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ու մաքսային հսկողության անցկացման կարգի սահմանումը։
Ցանկանում եք արտահանել ապրանքներ Եվրասիական տնտեսական միություն և դրա անդամ երկրներ։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։ Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք բեռնափոխադրումը Եվրասիական տնտեսական միություն առավել արդյունավետ և խելացի։