Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Առաքման ծառայություն

Առաքման ծառայություն

Առաքման ծառայություն

Առաքման ծառայություն ընտրելիս դուք հավանաբար ցանկանում եք գործ ունենալ վստահելի ընկերության հետ։ Իսկ ինչպե՞ս գտնել նման ընկերություն, ի՞նչ սկզբունքներով առաջնորդվել առաքման ծառայություն պատվիրելիս։ Իրականում՝ առաքման ծառայության ընտրությունը կարող է անկարևոր թվալ, քանի դեռ չեք բախվել սխալ ընտրություն։ Մենք կօգնենք չհասնել նման հիասթափության։


Առանձնացրել ենք 4 խորհուրդ՝ առաքման ծառայություն ընտրելու համար։


1. Արագություն
Առաքման ծառայություն ընտրելիս արագությունը կարևոր չափանիշ է։ Ոչ ոք չի ցանկանում ժամեր շարունակ սպասել այն ապրանքին, որ դեռ վաղուց պետք է հասած լիներ։Հետևաբար կարևորեք, թե որքանով է պարտաճանաչ ընկերությունը, արդյո՞ք պահպանում է առաքման ժամկետները։


2. Ինչպե՞ս են վերաբերվում առաքվող ապրանքին
Եթե չեք ցանկանում հիասթափվել մատուցվող ծառայության որակից, ապա պարզեք՝ ինչպես են առաքվում բեռները։ Արդյո՞ք փխրուն, թանկարժեք իրերը հասնում են պատվիրատուներին իրենց նախնական և ամբողջական վիճակում։ Կան բազմաթիվ «սարսափ» պատմություններ, թե ինչպես են առաքման ծառայությունները անփույթ վերաբերվում ապրանքին։ Օրինակ՝ դրանք անփույթ նետում են մեքենայի մեջ, զգուշությամբ չեն վերաբերվում։

Հավանաբար դուք չեք ցանկանում սեփական փորձով ունենալ նման պատմություն։ Խորհուրդ ենք տալիս նախընտրելի ընկերության մասին ուսումնասիրություն անել համացանցում։ Կարող եք գտնել ծառայությունից օգտվող պատվիրատուներին և հետաքրքրվել՝ թե ինչ կարծիք ունեն։
Հետաքրքրվեք նաև՝ արդյո՞ք առաքող ընկերությունը պատրաստ է փաթեթավորել բեռները մինչև դրանք առաքելը։ Կան ապրանքներ և բեռներ, որոնք պահանջում են հատուկ փաթեթավորում։ Միգուցե ընկերությունը սրա մասին չի՞ հոգում։


3. Փորձառություն
Միշտ էլ արժե ստուգել, թե առաքման ծառայությունը քանի տարի է շուկայում, ի՞նչ կարծիքներ կան դրա մասին։ Տարիների փորձ և բազմաթիվ պատվիրատուներ ունեցող ընկերությունները հավանաբար ձեզ էլ կցանկանան տեսնել իրենց գոհ պատվիրատուների շարքում։


4. Սպասարկում
Ինչպե՞ս է ընկերությունը ձեզ սպասարկում, արդյո՞ք հանգամանորեն պատասխանում է ձեր հարցերին։ Կարևորեք, որ ընկերությունը տրամադրի ամբողջական տեղեկատվություն։ Ինչու ոչ, անսպասելի իրավիճակների դեպքում օպերատիվ կապ հաստատի ձեզ հետ։ Լավ սպասարկումը, հաճախորդի հանդեպ պատասխանատու մոտեցումը խոսում է պրոֆեսիոնալ գոծունեության մասին։


Ցանկանում եք պատվիրել առաքման ծառայություն։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև առաքման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից։
Դարձրեք ձեր ապրանքի և բեռի առաքումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Ստեղծել հարցում