Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Մեծածավալ բեռների տեղափոխում

Մեծածավալ  բեռների տեղափոխում

Մեծածավալ բեռների տեղափոխում

Մեծածավալ բեռների տեղափոխում իրականացնելը պահանջում է հատուկ զգուշավորություն։Նույնքան զգուշավորությամբ էլ պետք է ընտրել այնպիսի բեռնափոխադրող ընկերություն, որը ապահով կտեղափոխի մեծածավալ բեռները։ Այսօր կկիսվենք խորհուրդներով՝ ինչին ուշադրություն դարձնել նման բեռներ փոխադրելիս։


Ի դեպ, աշխարհում բեռնատարով տեղափոխված ամենամեծ ծավալով բեռը կշռել է 4800 տոննա։ Այն ջրի աղազերծման սարք է, բեռնափոխադրվել է Սաուդիան Արաբիայում։


1․ Փորձառու ընկերություն
Եթե ցանկանում եք, որ բեռը հասնի նպատակակետ անվտանգ, կարևորեք, որ ընկերությունը ունենա նման բեռների փոխադրման փորձ։ Բեռնափոխադրող թիմը պետք է լինի պրոֆեսիոնալ, որպեսզի կարողանա հաղթահարել այդ ծանր մարտահրավերը։ Օրինակ պետք է իմանա՝ ինչպես ճիշտ բեռնել և բեռնաթափել ապրանքը, ինչպես հուսալի ամրացնել բեռը, պահպանել անվտանգության կանոնները։


2․ Փոխադրամիջոցի տեսակը կարևոր է
Խելամիտ չէ ընտրել ցանկացած տեսակի բեռնատար՝ մեծածավալ բեռների տեղափոխում իրականացնելիս։ Պետք է հաշվի առնել մեքենայի չափսերը, համեմատել այն բեռի զանգվածի և չափսերի հետ։ Հաշվի առեք, թե որքանով է առաջարկվող բեռնատարը անվտանգ և հուսալի փոխադրամիջոց մեծ ծավալով բեռ տեղափոխելու համար։ Փորձառու տրանսպորտային ընկերությունն արդեն իսկ գիտի այս կանոններն ու պայմանները։ Հետևաբար, նախ կհասկանան մեծածավալ բեռի առանձնահատկությունը, հետո կառաջարկեն համապատասխան փոխադրամիջոց։


3․ Պլանավորել երթուղին
Մեծածավալ բեռներ տեղափոխելիս կարևոր է հասկանալ, թե ինչ ճանապարհներով է բեռը հասնելու վերջնական հասցե։ Հնարավոր է՝ ճանապարհին կան ոլորաններ, խորդուբորդություններ։ Սրանք կարևոր գործոններ են, որոնք կարող են ազդել բեռի անվնաս տեղափոխման վրա։


4․Օժանդակող սարքավորումներ
Ծանր բեռների բեռնումն ու բեռնաթափումը կարող է պահանջել օժանդակող սարքավորումների առկայություն։ Բեռը բեռնատարից հանելու համար միգուցե անհրաժեշտ լինեն շարժական ամբարձիչներ։ Մեծ ծավալով բեռների փոխադրմանը պատրաստվելիս միայն մարդկային ուժը հնարավոր է բավարար չլինի։

Աշխարհի շատ երկրներում կան սահմանափակումներ՝ մեծածավալ բեռների տեղափոխման թույլատրելի ճանապարհների և ժամանակահատվածների վերաբերյալ։ Հայաստանում նման սահմանափակումներ չկան։ Բայց սա չի նշանակում, որ պետք է խախտել բեռի տեղափոխման կանոնները։


Ցանկանում եք պատվիրել մեծածավալ բեռների տեղափոխում, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից և անհատներից։


Դարձրեք Հայաստանի տարածքում մեծածավալ բեռի տեղափոխումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Ստեղծել հարցում