Ինչպես ստանալ EAC սերտիֆիկատ և ինչի համար է այն հարկավոր։ Նախ EAC սերտիֆիկատ ասելով հասկանում ենք Եվրասիական համապատասխանության սերտիֆիկատը։ Եվրասիական միությունը տարբեր տեսակի ապրանքների համար ունի միասնական տեխնիկական կանոնակարգեր։Դրանց շրջանակում ընդգրկված ապրանքների առնչությամբ տրվում է անվտանգության պահանջներին համապատասխանության պարտադիր հաստատում` պարտադիր հավաստագրման կամ հայտարարագրի տեսքով:
EAC վկայականը տրվում է հավատարմագրված սերտիֆիկացման կենտրոնի կողմից, որը գործում է նաև Հայաստանում։ Վկայական ստանալու համար անհրաժեշտ է տրամադրել արտադրանքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։ Մինչ հավաստագիր ստանալը, սերտիֆիկացման կենտրոնից ձեզ անպայման կհարցնեն, թե ո՞ր ապրանքի համար է անհրաժեշտ սերտիֆիկատ, քանի որ որոշակի փաստաթղթեր ներկայացնելը կախված է ապրանքի տեսակից։ Ընդհանուր առմամբ կարիք կլինի ներկայացնել դիմում, դիմողի տվյալներ, ապրանքի բնութագիր, ապրանքի հետ կապված որոշակի բաղկացուցիչ փաստաթղթեր և արտադրանքի նմուշ: Նմուշը պահանջվում է սերտիֆիկացման փորձարկման համար: Լաբորատոր հետազոտություններից հետո տրվում է արձանագրություն, որի հիման վրա արդեն տրվում է վկայականը։
Սերտիֆիկատի գործողության ժամկետը կարող է լինել մեկ տարուց հինգ տարի,կախված, թե ինչպես կձևակերպվի փաստաթուղթը։ Հարկ է նշել, որ սերտիֆիկացման սխեմաների մեծ մասը ներառում է պարտադիր տարեկան ստուգման պայման: Այսինքն՝ վկայականը ստանալու օրվանից 12 ամիս հետո անհրաժեշտ է անցնել տեսչական հսկողության ընթացակարգը։
EAC վկայական ստանալու իրավունք ունի միայն այն ընկերությունը, որը գրանցված է Մաքսային միության անդամ երկրներից մեկում։
Հավանաբար, շատերն են նկատել, որ ապրանքների փաթեթավորման վրա, օրինակ՝ սննդամթերքի, կա նման հապավում՝ EAC։Համապատասխանության այս նշանը կիրառվում է ապրանքների փաթեթավորման վրա մի պատճառով: Սա առաջին հերթին գործող օրենսդրության, այն է՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջն է։ Բոլոր ապրանքները, որոնք անցել են Եվրասիական տնտեսական միության կանոնակարգերով հավաստագրման ընթացակարգը, պետք է մակնշվեն EAC նշանով, որը գնորդին տեղեկացնում է, որ ապրանքն անցել է բոլոր անհրաժեշտ թեստերը և համապատասխանության պարտադիր հաստատման կարգը:
Բազմաթիվ ապրանքների համար կարող է տրամադրվել այս սերտիֆիկատը։ Օրինակ ՝միս, ձու, ձուկ, հացահատիկ, միրգ, բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, հյութեր, կոսմետիկ միջոցներ , ծխախոտ և այլն։
Դե ինչ, արդեն տեղեկացված եք, թե ինչ է EAC սերտիֆիկատը և ինչպես այն ստանալ։ Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրում,փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Դարձրեք բեռնափոխադրումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ: