Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Երկակի և ռազմական նշանակության ապրանքներ

Երկակի և ռազմական նշանակության ապրանքներ

Երկակի և ռազմական նշանակության ապրանքներ

Երկակի և ռազմական նշանակության ապրանքներ ասելով նկատի ենք ունենում ապրանքները կամ դրանց խումբը, որի պահպանումը, տեղափոխումը, ներմուծումը, արտահանումը, տարանցիկ փոխադրումը խիստ վերահսկվում է օրենքով՝ ելնելով այդ ապրանքների նշանակությունից։


Ռազմական նշանակության ապրանքների ներմուծում և արտահանում իրականացնելու իրավունք ունեն միայն օրենքով լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը:


Եթե ցանկանում եք ներմուծել կամ արտահանել ռազմական նշանակության ապրանքներ, ապա պետք է ստանաք լիցենզավորում։Այն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։


Ռազմական նշանակության արտադրանքի լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել որոշակի փաստաթղթեր։ Դրանք կպահանջվեն և՛ իրավաբանական անձանցից, և՛ անհատ ձեռնարկատերերից։


Անհրաժեշտ կլինի նաև ներկայացնել ռազմական նշանակության արտադրանքի պահպանման համար անհրաժեշտ պահեստային տարածքների սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն։ Հայտատուի կողմից պետք է հաստատված լինի նաև հայտարարություն այն մասին, որ ներկայացված պահեստային տարածքը համապատասխանում է օրենքով նախատեսված պահանջներին։Այսինքն՝ պետք է ներկայացնել, որ ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր տեսակի պահպանման համար պահեստային տարածքում առկա են նախատեսված պահանջները։


Երկակի նշանակության ապրանքները հայտնի են նաև հսկվող ապրանքներ անվանմամբ։ Սա յուրաքանչյուր տեսակի գույք է, որ կիրառվում է քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին ու հատկություններին համապատասխան` կարող է օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար։Ահա մի օրինակ։ Երկակի նշանակության ապրանքներ են հանդիսանում սարքավորումները և քիմիական նյութերը։


Սրանք միացման դեպքում կարող են պայթուցիկ դառնալ, և դրա համար դիտվում են որպես երկակի նշանակության, սակայն կարող են գյուղատնտեսության մեջ կիրառվել պարզապես որպես պարարտանյութեր։


Օրենքի համաձայն, երկակի նշանակության ապրանքներ և տեխնոլոգիաներ են՝ հումքը, նյութերը, սարքավորումները, գիտատեխնիկական տեղեկատվությունը, ծառայությունները, մտավոր սեփականության օբյեկտները, որոնք կիրառելի են քաղաքացիական նպատակների համար ու իրենց բնույթին և հատկություններին համապատասխան կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար:


Ցանկանում եք ներմուծել երկակի և ռազմական նշանակության ապրանքներ, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

Դարձրեք բեռնափոխադրումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ:

Ստեղծել հարցում