Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Հայաստանի արտահանող և ներմուծող ընկերություններ

Հայաստանի արտահանող և ներմուծող ընկերություններ

Հայաստանի արտահանող և ներմուծող ընկերություններ

Հայաստանի արտահանող և ներմուծող ընկերություններ գտնելու անհրաժեշտությունը դուք կունենաք դեպի մեր երկիր և դրա սահմաններից դուրս բեռնափոխադրումներ իրականացնելիս։

Բեռնափոխադրման առաջարկները բազմաթիվ են, բեռնափոխադրող ընկերություները՝ շատ։ Իսկ ինչպե՞ս չսխալվել և ինչի՞ն ուշադրություն դարձնել Հայաստանի արտահանող և ներմուծող ընկերություններ ընտրելիս։


·Արդյո՞ք ընկերությունը բավարարում է իմ պահանջները- առաջարկում ենք ընտրություն կատարելիս առաջնորդվել ոչ միայն գնային առաջարկները դիտարկելով, այլ ընկերության ներկայացրած ծառայություններով և դրանց որակով։ Միջազգային փորձը հուշում է՝ բեռնափոխադրման ոլորտում կարևոր է ցանկացած դետալ՝ վարորդների պատրաստվածությունից մինչև բեռի հետ ճիշտ վարվելու հմտություն։


·Բեռնափոխադրման միջոցները և դրանց հնարավորությունները- ուսումնասիրեք արդյո՞ք ձեր կողմից առանձնացված բեռնափոխադրող ընկերություններն ունեն պատշաճ վիճակում գտնվող փոխադրամիջոցներ։ Խոսքը թե՛ տեխնիկական հագեցվածության, թե՛ անվտանգության մասին է։ Եթե փոխադրում եք բեռներ, որոնք պահանջում են հատուկ պայմաններ՝օրինակ միրգ, բանջարեղեն, դեղեր փոխադրամիջոցների տեխնիկական պայմանները շատ կարևոր են։


·Հեղինակություն- եթե ընկերության մասին ոչ ոք ոչինչ չի լսել, տեղեկություններ չկան համացանցում, սոցիալական հարթակներոմ, ապա հավանաբար ընտրության սխալ ճանապարհին եք, կանգ առեք։ Բեռնափոխադրման ոլորտում, երբ բեռի անվտանգությունը առաջնահերթ է, կարևոր է, որ պրոֆեսիոնալները զբաղվեն դրանով։ Եթե ընկերությունն ունի գոհ հաճախորդներ, ապա ունի նաև կայուն հեղինակություն, աշխատելաոճ, որի մասին կպատմեն ոչ միայն համոզիչ գովազդները, այլ գոհ հաճախորդների կարծիքները։


·Խնդիրներին արագ արձագանքում- մինչ ընտրություն կատարելը փորձեք հասկանալ արդյոք բեռնափոխադրողը արագ է արձագանքում ձեր պահանջներին ու առաջացած խնդիրներին։ Այստեղ խոսքը շատ ռիսկերի մասին է, օրինակ վերջնաժամկետների հետ խնդիրներ առաջանալու դեպքում դրանք արագ լուծելուն։ Չնախատեսված և անցանկալի իրավիճակներում հմտորեն արձագանքելուն։


·Համեմատեք առաջարկները- անցել են ժամանակները, երբ հատ առ հատ պետք է վերլուծեիք բեռնափոխադրողների առաջարկները։ Հիմա կարող եք բեռնափոխադրման հարթակներում ստանալ առաջարկներ միաժամանակ մի քանի ընկերություններից, ծանոթանալ պայմաններին, ընտրել գնառաջարկ և բեռնափախադրող։ Սա կօգնի խնայել և՛ նյարդեր, և՛ ժամանակ, և՛ ռեսուրսներ։


Ցանկանում եք հանդիպել Հայաստանի արտահանող և ներմուծող ընկերությունների միևնույն հարթակում, իրականացնել արտահանում և ներմուծում։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

Դարձրեք արտահանումը և ներմուծումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ։

Ստեղծել հարցում