Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ինչ է MSDS-ը կամ ADR փաստաթուղթը

Ինչ է MSDS-ը կամ ADR փաստաթուղթը

Ինչ է MSDS-ը կամ ADR փաստաթուղթը

Ինչ է MSDS-ը կամ ADR փաստաթուղթը,եթե պատրաստվում եք փոխադրել վտանգավոր բեռներ, ապա շարունակեք կարդալ։


Սա միջազգային տեխնիկական փաստաթուղթ է՝ նյութերի անվտանգության տվյալների թերթիկ,որը պարունակում է տեղեկատվություն որոշ բեռների հնարավոր վտանգների մասին։ Այս դեպքում վտանգավոր նյութեր ասելով հասկանում ենք քիմիական արտադրանքը։ Դրա արդյունաբերական և կենցաղային օգտագործման, պահեստավորման, փոխադրման, հեռացման ընթացքում կարող են ի հայտ գալ անվտանգային մի շարք ռիսկեր։


MSDS անվտանգության տվյալների թերթիկի մշակումն իրականացվում է այն երկրի (կամ տարածաշրջանի) օրենսդրությանը համապատասխան, որտեղ արտադրվում է տվյալ քիմիական արտադրանքը, կամ որտեղ նախատեսվում է արտադրանքի արտահանում:Քանի որ ներմուծող երկրները կարող են ևս ունենալ որոշակի պահանջներ։


Փաստաթղթով մանրամասն տվյալներ են տրամադրվում նյութի ֆիզիկական և քիմիական հատկությունների մասին։ Մասնավորապես լինում են հատուկ նշումներ դրա բռկման, եռման, հալման, ռեակտիվության ռիսկերի վերաբերյալ։ Փաստաթղթում պարտադիր է ներառել հետևյալ կետերը


·բեռի բնույթը, որը ցույց է տալիս դրա թունավորությունը և ազդեցությունները մարդու առողջության վրա
·առաջին օգնությունը, որը անհրաժեշտ է ցուցաբերել նյութի հետ անբարենպաստ շփման դեպքում
·նյութի պահպանման, փոխադրման ընթացքում հնարավոր ռեակցիաները
·նյութի պահպանման մեթոդները
·նյութի հեռացման մեթոդները
·պաշտպանիչ սարքավորումների տեսակը և բնույթը, որոնք պետք է օգտագործվեն նյութի հետ շփվող մարդկանց կողմից
·դրա արտահոսքի ռիսկերի հետ կապված տեղեկատվություն։


Այսպիսով, փաստաթուղթը տրամադրում է ապրանքի հետ աշխատելու և խնդրո առարկա ապրանքի հատկությունների և կազմի վերաբերյալ մանրամասն պատկերացում տալու համար։


Վտանգավոր ապրանքներ արտադրելիս արտադրողն ինքը պետք է ունենա այս ապրանքներին կցվող փաստաթուղթ՝արտադրանքի հետ կապված բոլոր մանրամասն տեղեկություններով:


Ինչպես հասկացանք, այս փաստաթուղթը պետք է ունենան նաև վտանգավոր ապրանքներ վաճառողները, գնողները և փոխադրողները։Հատկապես բեռնափոխադրման դեպքում, երբ վտանգավոր նյութը ենթարկվում է տեղաշարժի, արտաքին տարբեր պայմանների ազդեցության դրանց հետ կապված ռիսկերը մեծանում են։ Բեռնափոխադրող ընկերությունն ինքը վտանգավոր բեռներ փոխադրելիս կարող է պահանջել այս փաստաթղթի առկայությունը։ Այս փաստաթուղթը ինչպես բեռին կցվող մի շարք այլ փաստաթղթեր պետք է ուղեկցի այն։


Ցանկանում եք արտահանել և ներմուծել վտանգավոր ապրանքներ, փնտրում եք բեռնափոխադրող։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

Դարձրեք բեռնափոխադրումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ։

Ստեղծել հարցում