Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Մթերքի բեռնափոխադրման առանձնահատկությունները

Մթերքի բեռնափոխադրում

Մթերքի բեռնափոխադրման առանձնահատկությունները

Մթերքի բեռնափոխադրման առանձնահատկությունները. երբևէ մտածե՞լ եք, թե Ձեր սեղանին հայտնված կանաչ ու հյութալի խնձորը որքան ճանապարհ է անցել հենց Ձեզ հասնելու համար։
Խնձոր, ելակ, դեղձ, ծովախեցգետին, կաթնամթերք․․․ այս և բազմաթիվ այլ մթերքներ մշտապես գտնվում են բեռնափոխադրող ընկերությունների ինքնաթիռների, հսկայական մեքենաների կամ նավերի մեջ։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մթերքի փոխադրումը պահանջում է հատուկ պայմաններ։
Մթերքի փոխադրում իրականացնելիս ռիսկերը շատ են՝ սկսած ոչ պատշաճ փաթեթավորումից մինչև փոխադրման սխալ ջերմաստիճան։
Անդրադառնանք մի քանի գործոնների, որոնք պետք է անպայման հաշվի առնել մթերք փոխադրելիս․
.Մրգեր, բանջարեղեն, հացամթերք, կաթնամթերք․ սրանք այն մթերքներից են, որոնք պետք է հնարավորինս արագ փոխադրել։ Այս մթերքները շատ արագ են փչանում, հետևաբար բեռնափոխադրող ընկերությունը բացի այն, որ դրանք պետք է փոխադրի հատուկ պայմանների, ապահովմամբ, նաև պետք է հասցնի նպատակակետ հնարավորինս սեղմ ժամկետներում։
·Երբ չեն պահպանվում փաթեթավորման և փոխադրման պատշաճ պայմանները, մեծանում է մթերքի՝ բակտերիաներով և սնկերով վարակվելու ռիկսը։ Իսկ սա իրական վտանգ է ներկայացնում առողջության համար։ Բեռնափոխադրող ընկերությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն մթերքի պահպանման, փաթեթավորման, փոխադրման պայմաններին, հետևեն, որ դրանք լինեն անվտանգ և պահպանվեն հիգիենայի կանոները։
·Ծովամթերք, մսամթերք․ այս և նմանատիպ այլ մթերքները պահանջում են փոխադրման սառնարանային պայմաններ։ Հետևաբար բեռնափոխադրող ընկերությունները պետք է ապահովեն փոխադրման համապատասխան ջերմաստիճան։ Միայն ճիշտ ջերմաստիճանի պարագայում է հնարավոր թարմ պահել մթերքը և թույլ չտալ, որ այն կորցնի նախնական տեսքը։
Հատկապես արտադրողների համար մեծ ռիսկ է մթերքի ապրանքային տեսքի կորուստը։ Մթերքը կարող է վնասվել, կորցնել ապրանքային տեսքը և այլևս անպիտան լինել վաճառելու կամ օգտագործելու համար։
Այսպիսով, Ձեր սեղանին հայտնված թարմ կանաչ խնձորը մինչև կհայտնվի վաճառասրահում, նախ ինչ-որ հեռավոր երկրում պահեստավորվում է, զգուշությամբ դասավորվում բեռնարկղերում կամ բեռնափոխադրման այլ միջոցներում, փոխադրվում է ջերմաստիճանային հատուկ պայմաններում, այնուհետև բեռնաթափվում և նոր միայն հասնում Ձեզ։
Ահա այսպիսի երկար ճանապարհ։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում