Ինչպե՞ս են նորագույն տեխնոլոգիաները փոխել բեռնափոխադրումը. պատկերացնու՞մ եք՝ շատ մոտ է այն օրը, երբ Ձեզ հետ նույն ճանապարհով կերթևեկի բեռնափոխադրող մեքենա՝ առանց վարորդի, կամ Ձեր գլխավերևով կանցնեն դրոններ՝ փոխադրելով ծանրոցներ։
Նորագույն տեխնոլոգիաները փոփոխություններ, երբեմն անգամ հեղափոխություններ են իրականացրել բեռնափոխադրման ոլորտում։
Եվ այսպես, «ինչպե՞ս են փոխել նորագույն տեխնոլոգիաները բեռնափոխադրումը» հարցին մենք տալիս ենք 3 պատասխան։
·Բեռնափոխադրման ընթացքին հետևելու հնարավորություն. անցել են ժամանակները, երբ բեռի ժամանելուն սպասում էինք՝ նայելով օրացույցին կամ գուշակելով, թե մոտավորապես ուր հասած կլինի բեռը։ Նորագույն տեխնոլոգիաների անսահմանափակ հնարավորությունները թույլ են տալիս հետևել բեռնափոխադրման ընթացքին 24/7 ռեժիմով: Պատվիրատուները GPS համակարգերի միջոցով հետևում են ոչ միայն բեռնափոխադրման ընթացքին, այլև բեռնափոխադրող ընկերություններից ստանում հաղորդագրություններ, ծանուցումներ, անհատական հաշվետվություններ և այլն։
·Ինքնավար բեռնատարներ և անօդաչու թռչող սարքեր. հեռու չէ այն օրը, երբ փաթեթներ ու բեռներ կստանանք անմիջապես թռչող սարքերից՝ դրոններից։ Ամազոնը՝ օնլայն առևտրի հսկան, հեղափոխական այս գաղափարը ամեն կերպ փորձում է իրականություն դարձնել։ Իսկ մյուս աննախադեպ նորարարությունը բեռնատար մեքենաներն են՝ առանց վարորդի։ Tesla ընկերությունը դեռ 2019 թվ-ին ներկայացրել է մեքենա, որը երթևեկում է առանց վարորդի։ Միայն թե մեքենան լիարժեք «ինքնուրույն» չէր․ վարորդը նստած էր ուղևորի տեղում՝ ընթացքը վերահսկելու համար։
·Ինտերնետ՝ իրերի համար (Internet of Things). նախորդ սերունդների համար երևի թե երազանք է եղել առանց «բազմոցը լքելու» տան դուռը փակելը, շուտով (եթե ոչ այժմ) Wi-Fi-ի օգնությամբ առօրյա նման գործողություններ կատարելը սովորական է դառնալու։ «Ինտերնետ՝ իրերի համար» նշանակում է մեր շուրջը գտնվող իրերի կառավարում Wi-Fi-ի միջոցով։ IOT-ը բեռնափոխադրման համար ստեղծում է նոր հնարավորություններ՝ ռիսկերը նվազեցնելուց մինչև ծախսերի կրճատում։ Բեռնարկղերի, նավերի խցիկների, գնացքների, բեռների վրա տեղադրվում են սենսորներ, որոնք Wi-Fi-ի օգնությամբ միանում են դիսպետչերին կամ ահազանգման համակարգին, որն էլ հնարավորություն է տալիս հետևել բեռներին, նկատել ցանկացած տեղաշարժ և ռիսկային իրավիճակ։
Նորագույն տեխնոլոգիաները դեռ շատ փոփոխություններ են պատրաստել բեռնափոխադրման ոլորտի համար․ իսկ մեզ մնում է սպասել։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։