Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրող ընկերություն

Բեռնափոխադրող ընկերություն

Բեռնափոխադրող ընկերություն

Բեռնափոխադրող ընկերություն գտնելու կարիք ունեն բոլոր այն կազմակերպությունները և անհատները, որոնք ցանկանում են բեռներ ուղարկել կամ ստանալ։
Բեռնափոխադրող ընկերությունները բազմաթիվ են, միայն Եվրոպայում կա ավելի քան 560,000 բեռնափոխադրող ընկերություն։
Հարց է առաջանում, թե ինչպես ընտրել բեռնափոխադրող ընկերություն և բեռնափոխադրող ընկերություն ընտրելիս որ չափորոշիչներով առաջնորդվել։
Վստահելի բեռնափոխադրող ընկերություն ընտրելու համար առանձնացրել ենք հետևյալ 4 չափորոշիչները։
Հեղինակություն և փորձ
Բեռնափոխադրող ընկերություն ընտրելիս ուշադրություն դարձրեք, թե որքանով է այն հայտնի և փորձառու, արդյոք վստահում են այս ընկերությանը այլ կազմակերպություններ և անհատներ ևս։ Ուսումնասիրեք դրա գործունեությունը, քանի տարի է ինչ ոլորտում է, ինչ են խոսում հաճախորդները։
Պահանջների բավարարում
Բեռնափոխադրող ընկերություն ընտրելիս կարևորեք Ձեր պահանջներին համապատասխան գործունեությունը։ Ձեր բեռը դեղորայք է, տեխնիկա, թե վտանգավոր նյութ, յուրաքանչյուր բեռ ունի փոխադրման իր առանձնահատկությունները։ Բեռնափոխադրող ընկերությունը պետք է բավարարի բեռնափոխադրման Ձեր պահանջները՝ սկսած ջերմաստիճանային պայմանների ապահովումից, մինչև փաթեթավորում և բեռնափոխադրման վերջնաժամկետներ։
Հաճախորդների սպասարկում
Բեռնափոխադրող ընկերությունը պետք է ունենա հաճախորդների սպասարկման դրական փորձ։ Սպասարկման որակը, խնդիրներին արագ արձագանքելը, հետադարձ կապի մշտական պահպանումը բեռնափոխադրող-պատվիրատու հարաբերություններում մեծ կարևորություն ունեն։ Սպասարկման որակը գնահատելու համար Ձեզ կօգնի այլ հաճախորդների կարծիքները և փորձառությունը ուսումնասիրելը։ Այս հարցում օգնության կհասնեն սոցիալական ցանցերը, փորձառու և հեղինակավոր բեռնափոխադրող ընկերությունը դժվար թե չունենա սոցիալական էջեր։
Գնառաջարկներ
Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ բեռնափոխադրող ընկերությունը պետք է առաջարկի իր ծառայություններին համապատասխան գին։
Հիշեք, որ ցածր գինը միշտ չէ, որ սպասարկման բարձր որակ կարող է խոստանալ։ Բեռնափոխադրող ընկերությունը առաջարկելով ցածր գին, ի տարբերություն բեռնափոխադրող այլ ընկերությունների, կարող է ի վերջո հիասթափեցնել ։ Սկսած բեռնափոխադրման վատ պայմաններից մինչև վերջնաժամկետի երկարաձգում։ Ընտրեք բեռնափոխադրող ընկերություն, որը տալիս է խելամիտ գնառաջարկներ։
Իսկ նման բեռնափոխադրող ընկերություն ընտրելու համար պետք է ուսումնասիրել շուկան, ծանոթանալ տարբեր բեռնափոխադրող ընկերությունների գնառաջարկներին։
Այս գործընթացը հեշտացնելու համար ստեղծվել են համացանցային տարբեր խմբեր։
Փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում