Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Լոգիստիկ ընկերություն

Լոգիստիկ ընկերություն

Լոգիստիկ ընկերություն

Լոգիստիկ ընկերություն գտնելը թվում է շատ հեշտ։ Լոգիստիկայի ոլորտը օրեցօր զարգանում է, ավելանում են հաճախորդներին ուղղված առաջարկները։
Լոգիստիկ ընկերությունների թիվը ամբողջ աշխարհում ավելանում է։ Լոգիստիկ ընկերություն ընտրելիս դրանց բազմազանությունը կարող է շփոթեցնել։ Հենց դա է պատճառը, որ կան լոգիստիկ ընկերության աշխատանքի սկզբունքներ։ Այս սկզբունքները կարող են հուշել՝ վստահել լոգիստիկ ընկերությանը, թե ոչ։
Այսօր պատմելու ենք լոգիստիկ ընկերությունների աշխատանքի 5 սկզբունքների մասին։ Այն հայտնի է համապատասխանության 5 կանոններ կամ բանաձևեր անվանումով։
Եթե ցանկանում եք գտնել հուսալի լոգիստիկ ընկերություն, համոզվեք որ այն աշխատում է հետևելով այս կանոններին։
Համապատասխան բեռ
Եթե ցանկանում եք ընտրել հուսալի լոգիստիկ ընկերություն, ապա այն պետք է իմանա ամեն ինչ փոխադրվող բեռի մասին։ Յուրաքանչյուր բեռ ունի փոխադրման հատուկ պայմաններ և պահանջներ։ Ընտրեք լոգիստիկ ընկերություն, որտեղ գիտեն բեռների փոխադրման առանձնահատկությունների մասին։
Համապատասխան հաճախորդ
Կարևոր է գտնել լոգիստիկ ընկերություն, որը կարդարացնի Ձեր սպասումները։ Սպասարկման որակը կարևոր է լոգիստիկ ընկերությունների աշխատանքում։ Սկսած ծառայությունների մատուցումից մինչև խնդիրների արագ լուծում, ընկերությունը պետք է բավարարի Ձեր պահանջները։ Բոլոր հաճախորդները ցանկանում են ստանալ անհատական մոտեցում։ Գտեք լոգիստիկ ընկերություն, որը հեշտությամբ կհասկանա՝ ինչ է Ձեզ պետք։

Համապատասխան քանակ և ծավալ
Ընտրեք լոգիստիկ ընկերություն, որը գիտի իր փոխադրման հնարավորությունները, ինչ քանակի և ծավալի բեռ կարող է անվտանգ և պատշաճ կերպով հասցնել նպատակակետ։ Միայն սեփական կարողությունները և ռեսուրսները ճիշտ գնահատելով է հնարավոր պատշաճ կազմակերպել լոգիստիկայի գործընթացը։
Համապատասխան պայմաններ
Լոգիստիկ գործընթացներում բեռի անվտանգության պահպանման համար կարևոր է ուշադրություն դարձնել փոխադրման պայմաններին։ Համապատասխան պայմանների առկայության պարագայում է միայն հնարավոր պահպանել բեռի նախնական տեսքը, փաթեթավորումը։
Չմոռանանք նաև ժամանակի գործոնը։ Լոգիստիկ ընկերությունը պետք է կազմակերպի իր գործունեությունն այնպիսի պայմաններում, որ բեռը հասնի հասցեատիրոջը ճիշտ ժամանակին։
Համապատասխան գնառաջարկ
Ուսումնասիրեք լոգիստիկ ընկերության գնառաջարկները, համեմատեք դրանք առաջարկվող ծառայությունների հետ։ Համեմատեք նաև այլ լոգիստիկ ընկերությունների գնառաջարկների հետ։ Համեմատելու արդյունքում կգտնեք շահավետ տարբերակներ։
Փնտրում եք լոգիստիկ ընկերություն։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ լոգիստիկ ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք լոգիստիկայի գործընթացը առավել արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում