Ինչպես մաքսազերծել գործարքի գնի մեթոդով և ինչ է ենթադրում մաքսազերծման այս մեթոդը։ ԵԱՏՄ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մաքսազերծումն իրականացվում է 6 մեթոդներով։
Դրանք են՝
1․ մաքuային արժեքի որոշում` ըստ գործարքի գնի մեթոդի,
2. մաքuային արժեքի որոշում` ըuտ նույն ապրանքների գործարքի գնի մեթոդի,
3. մաքuային արժեքի որոշում`ըuտ համանման ապրանքների գործարքի գնի մեթոդի,
4. Հայաuտանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա ՀՀ մաքuային uահմանով տեղափոխվող ապրանքների մաքuային արժեքի որոշման մեթոդ,
5. մաքuային արժեքի որոշման մեթոդ՝ ըuտ հաշվարկային արժեքի,
6. մաքuային արժեքի որոշման պահուuտային մեթոդ։
Այս մեթոդները մաքսային մարմինների կողմից կիրառվում են ըստ հերթականության։ Այսինքն, եթե օրինակ 1-ին մեթոդին փաստաթղթերը չեն բավարարում կամ համապատասխանում, կիրառվում է մաքսազերծման երկրորդ մեթոդը։ Եթե 2-րդ մեթոդի կիրառումն էլ հնարավոր չէ, ապա 3-րդը և այսպես ըստ հերթականության։ Այսպիսով, եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հնարավոր չէ կիրառել 1-ից 5-րդ մեթոդները, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշվում է 6-րդ մեթոդին համապատասխան:
Ներմուծողների համար ապրանքների մաքսազերծումն իրականացնելու լավագույն տարբերակը առաջին մեթոդն է ՝գործարքի գնի մեթոդը։
Այս մեթոդով բեռները մաքսազերծելիս մաքսային մարմինները որպես հիմք են ընդունում ներմուծված ապրանքների համար ներկայացվող հաշիվ ապրանքագրերում առկա գինը։Այսպես ասած, մաքսային մարմինները հավատում են այն գնին, որը ներմուծողի կողմից ներկայացվում է հաշիվ ապրանքագրում։ Գործարքի գնի մեթոդով մաքսազերծում իրականացնելու համար անհրաժեշտ է մաքսային մարմիններին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
·ներմուծման հաշիվ ապրանքագիր
·մատակարարի հետ պայմանագիր
·բեռի համար վճարումը հավաստող փաստաթուղթ, իսկ եթե վճարումը հետաձգվում է, ապա պայմանագրում պետք է լինի կետ,որով կերևա, որ վճարումը հետաձգված է
·բեռնափոխադրողի հետ պայմանագիր
·բեռնափոխադրման հաշիվ ապրանքագիր
·արտահանող երկրի արտահանման դեկլարացիա
Ցանկանում եք ավելին իմանալ գործարքի գնի մեթոդով մաքսազերծման մասին, փնտրում եք մաքսային բրոքեր։ Դիմելով մաքսային բրոքերի, դուք կստանաք մասնագիտական խորհրդատվություն և ծառայություններ։ Այսպիսով մաքսային բրոքերի օգնությամբ կկարողանաք պատրաստվել ապրանքների մաքսազերծման գործընթացին, ինչպես նաև հավաքագրել մաքսազերծման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: