Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ապրանքային հայտարարագրի լրացում

ապրանքային հայտարարագիր

Ապրանքային հայտարարագրի լրացում

Ապրանքային հայտարարագրի լրացում կատարելը ներմուծողների համար պարտադիր ընթացակարգ է։ Նախ մաքսազերծման գործընթացն արդեն իսկ ենթադրում է ապրանքային հայտարարագրի լրացում։


Ապրանքային հայտարարագիր կարող են լրացնել թե՛ ներմուծողները, թե՛ մաքսային բրոքերը։ Այս դեպքում մաքսային բրոքերը հայտարարագիր է լրացնում ներմուծողի անունից։


Ապրանքային հայտարարագիրը, այսպես ասած, մաքսային հայտարարագիրն է, որը պատշաճ լրացնելուց են կախված մաքսային տարբեր ընթացակարգեր։ Օրինակ՝ ապրանքային

հայտարարագիրը դիտարկելով են մաքսային մարմինները որոշում, թե ինչ մաքսային վճարներ կան։ Նաև ապրանքային հայտարարագրում առկա տեղեկատվությունից ելնելով որոշվում են

ներմուծվող ապրանքի համար հարկատեսակները։


Ապրանքային հայտարարագրի լրացում կատարելիս դրան պետք է կցվեն նաև լրացված տվյալները հավաստող փաստաթղթեր։ Կախված բեռի առանձնահատկություններից՝ ապրանքային հայտարարագրին կարող են կցվել օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր ևս։


Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով ապրանքային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Կան որոշ բացառություններ, երբ հնարավոր է ներկայացնել նաև հայտարարագիր գրավոր տարբերակով։


Այսպիսով, մաքսային գործընթանցներում ապրանքային հայտարարագրի լրացումը՝ որպես գլխավոր փաստաթուղթ, արդեն հասկացանք, որ կարևոր է մաքսային բոլոր գործընթացներում։
Ապրանքային հայտարարագրում նշված տեղեկությունները և բեռի վերաբերյալ տվյալները ստուգվում են մաքսային մարմնի կողմից։Մաքսային հայտարարագրում սխալ նկատելու դեպքում մաքսային մարմիները այն չեն ընդունում և ներմուծողի համար առաջանում են մեծ տուգանքներ։

Նաև սա հաշվի առնելով շատ ներմուծողներ նախընտրում են օգտվել մաքսային բրոքերի ծառայություններից։ Եթե ներմուծողը այն սխալ է լրացնում, սա ներմուծողի համար առաջացնում է նաև ֆինանսական հետևանքներ։ Իսկ մաքսային բրոքերին դիմելով հնարավոր է խուսափել սխալներ թույլ տալուց։ Պատճառը պարզ է՝ մաքսային ընթացակարգերում մշտապես ներգրավված մասնագետները առավել պրոֆեսիոնալ ձևով կլրացնեն ապրանքային հայտարարագիրը։ Նաև մաքսային բրոքերը առավել ճշգրիտ կներկայացնի պահանջվող տվյալները։


Բացի այդ վստահելով մաքսային բրոքերի, դուք հնարավորություն եք ստանում խուսափել մաքսային գործընթացներում հետագա ռիսկերից։ Եթե մաքսային մարմինները նկատեն սխալներ ապրանքային հայտարարագրում, ապա կտուգանվեք ոչ թե դուք, այլ այն լրացրած մաքսային բրոքերը։Այսպիսով՝ դուք կազատվեք նաև ֆինանսական պարտավորություններից։


Փնտրում եք մաքսային բրոքերի, ով ձեր անունից կլրացնի ապրանքային հայտարարագիր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։

Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:

Ստեղծել հարցում