Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Հավաքական բեռների փոխադրում

Հավաքական բեռների փոխադրում

Հավաքական բեռների փոխադրում

Հավաքական բեռների փոխադրում իրականացնելը բեռնափոխադրման առանձին ծառայություն է։ Հավաքական տարբերակով բեռներ փոխադրելը առավել հարմար է, երբ այդ ապրանքները փոքր են կամ առավել քիչ ծավալներ ունեն։ Հավաքական բեռնափոխադրումների ժամանակ բեռնափոխադրման նույն միջոցը, օրինակ բեռնատարը կամ կոնտեյները, կարող է ծառայել միանգամից մի քանի առանձին ընկերությունների կամ անհատների բեռները փոխադրելու համար։


Հավաքական բեռների փոխադրում իրականացնելը կարող է հատկապես շահավետ լինել ձեռնարկությունների համար,որոնք պետք է հաճախակի փոքր քանակով բեռներ տեղափոխեն և կարիք չկա մեկ ամբողջական բեռնատար կամ կոնտեյներ պատվիրելու։Այսօր, երբ օնլայն գնումներ կատարելը շատ տարածված է, ապրանքներ վաճառողները նաև այս տարբերակով են իրենց ապրանքները հասցնում գնորդներին։


Հավաքական բեռնափոխադրումները լավ տարբերակ են նաև խնայողություն իրականացնելու համար։ Սա ծախսարդյունավետ միջոց է, քանի որ ստիպված չեք լինի վճարել բեռնափոխադրման ամբողջ ծախսերը, այլ կվճարեք միայն ձեզ հասանելիք տեղի համար։ Այսպիսով՝ կկիսեք ծախսերը նույն բեռնափոխադրողի ծառայություններից օգտվող և ձեզ հետ միասին հավաքական բեռնափոխադրումը նախընտրողների հետ։


Հավաքական բեռնափոխադրում նախընտրելիս պետք է հիշել, որ բեռնատար միջոցները ունենում են տարողանակության տարբեր աստիճաններ և նաև բեռնափոխադրողն էլ կարող է ունենալ իր պահանջները։ Օրինակ՝ կարող է ներկայացնել, թե նվազագույնը կամ առավելագույնը քանի կգ բեռ կարող է վերցնել մեկ պատվիրատուից։


Քանի որ բեռնափոխադրողը գործ ունի մի քանի պատվիրատուների հետ, ուստի հավաքական բեռնափոխադրումը պահաջում է բարձր համակարգվածություն և պլանավորում։
Հավաքական բեռների փոխադրում իրականացնելիս կարևոր է առաքման վայրը, բեռնափոխադրման սկզբնակետը, փաթեթավորման տեսակը, բեռների կտորների քանակը, դրանց քաշը և այլն։


Պետք է նաև նկատի ունենալ, որ բեռնափոխադրման այս տարբերակը կարող է առավել երկար ժամանակ պահանջել։ Բեռնափոխադրողը ստիպված կլինի մի քանի կանգառներ կատարել, իրականացնել բեռների փոխանցում։ Իսկ սա պահանջում է բեռների բարձում և բեռնաթափում, ինչը հավելյալ ժամանակ է պահանջում։ Ամենամեծ ռիսկերից մեկը հավաքական բեռնափոխադրումներ իրականացնելիս այն է, որ բեռնաթափման և բեռնաբարձման ժամանակ բեռները կարող են վնասվել կամ կորչել։


Ցանկանում եք իրականացնել հավաքական բեռների փոխադրում, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

Դարձրեք հավաքական բեռների փոխադրումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ:

Ստեղծել հարցում