Ինչ է տրանսպորտային բեռնագիրը կամ առավել հայտնի CMR-ը և ինչու է այն անհրաժեշտ բեռնափոխադրումներ իրականացնելիս։ Նախ՝ փոխադրման պայմանագիրը հաստատվում է բեռնագիր կազմելով։ Տրանսպորտային բեռնագիրը բեռի շարժի հիմնական հաշվառման փաստաթուղթն է, որի հիման վրա բեռնառաքիչը դուրս է գրում բեռը, իսկ բեռն ստացողը մուտքագրում է այն։Տրանսպորտային բեռնագիրը կազմում է բեռնափոխադրողը։
Տրանսպորտային բեռնագրի կազմումը կիրառվում է վարձու տրանսպորտային միջոցներով բեռների ավտոտրանսպորտային փոխադրումներին վերաբերող ցանկացած պայմանագրի նկատմամբ, երբ պայմանագրում նշված բեռների ընդունման վայրը և բեռների առաքման վայրը գտնվում են երկու տարբեր երկրների տարածքներում։
Տրանսպորտային բեռնագրի կազմում պահանջվում է ամենուր, այն կազմվում է համաձայն Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիայի։
Այս փաստաթուղթն ունի պարտադիր լրացման դաշտեր՝
·բեռնագիրը կազմելու ամսաթիվը և վայրը,
·ուղարկողի անունը և հասցեն,
·փոխադրողի անունը և հասցեն,
·բեռի ընդունման վայրը, ամսաթիվը և առաքման նշանակման վայրը,
·ստացողի անունը և հասցեն,
·բեռի սովորական նկարագիրն ու փաթեթավորման տեսակը և, վտանգավոր բեռների դեպքում` դրանց ընդունված նկարագիրը,
·կապոցների քանակը և դրանց հատուկ նշաններն ու համարները,
·բեռի համաքաշը կամ այլ կերպ արտահայտված քանակությունը,
·փոխադրման հետ կապված վճարումները (փոխադրման վճարումները, լրացուցիչ վճարները, մաքսային տուրքերը, ինչպես նաև այլ վճարները, որոնք գանձվում են պայմանագրի կնքման պահից մինչև բեռի առաքումը),
·մաքսային կամ այլ ձևակերպումների համար պահանջվող հրահանգները։
Անհրաժեշտության դեպքում բեռնագիրը պետք է պարունակի նաև հետևյալ տվյալները.
ա) հայտարարություն վերաբարձման անթույլատրելիության մասին,
բ) վճարները, որոնք պարտավորվում է վճարել ուղարկողը,
գ) «առաքման պահին վճարվող» գումարի չափը,
դ) բեռի հայտարարագրված արժեքը և առաքման ժամանակ հատուկ հետաքրքրություն ներկայացնող գումարը,
ե) ուղարկողի հրահանգները փոխադրողին բեռի ապահովագրման վերաբերյալ,
զ) համաձայնեցված ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվի փոխադրումը,
է) փոխադրողին հանձնված փաստաթղթերի ցանկը:
Բեռնագիրը սովորաբար կազմվում է երեք օրինակով։ Առաջին օրինակը տրվում է ուղարկողին, երկրորդ օրինակը ուղեկցում է բեռը, իսկ երրորդը պահպանվում է փոխադրողի մոտ:
Դե ինչ, հուսանք ստացաք ինչ է տրանսպորտային բեռնագիրը հարցի պատասխանը։ Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրում, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։
Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։Դարձրեք բեռնափոխադրումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ: