Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ծանրաքաշ բեռների փոխադրում

Ծանրաքաշ բեռների փոխադրում

Ծանրաքաշ բեռների փոխադրում

Ծանրաքաշ բեռների փոխադրում ամեն բեռնափոխադրող չէ, որ կիրականացնի։ Եթե պատրաստվում եք ծանրաքաշ բեռներ փոխադրել, ապա սա առաջին բանն է,որ պետք է անպայման հիշել։


Նախ հասկանանք՝ ինչ նկատի ունենք ծանրաքաշ բեռներ ասելով։ Միջազգային ստանդարտներով՝ ծանրաքաշ բեռները դրանք նորմերից ավելի քաշ և ծավալ ունեցող բեռներն են։ Կախված փոխադրման տարբերակից՝ բեռների ստանդարտները տարբեր են։ Օրինակ՝ ավտոմոբիլային փոխադրման դեպքում ծանրաքաշ են համարվում 38 տոննայից ավելի քաշ ունեցող բեռները՝ քաշի մեջ ներառվում է նաև փոխադրամիջոցը։Ծանրաքաշ բեռներն են հիմնականում արտադրական սարքավորումները, ռազմական տեխնիկան, տրանսպորտային միջոցները։


Հաշվի առնելով, որ ծանրաքաշ բեռների փոխադրումը կարող է վնասել ճանապարհները, տարբեր երկրներ նման դեպքերի համար նախատեսում են որոշակի հարկեր։ Տարբեր երկրներ կարող են սահմանել քաշի և ծավալի իրենց համար հատուկ նորմեր։ Հետևաբար, ծանրաքաշ բեռներ փոխադրելիս կարևոր է դիտարկել՝ ուր է գնում ապրանքը, ինչ ստանդարտներ կան, ինչ հարկեր են նախատեսված։ Բացի դա անպայման ուշադրություն դարձրեք, գուցե բեռի փոխադրման ճանապարհին կան կամուրջներ և թունելներ, որոնցով փոխադրման համար ևս պահանջվում են որոշակի վճարներ։


Հենց այս խնդրից ելնելով էլ ծանրաքաշ բեռների փոխադրումը կարող է լինել բավականին թանկարժեք, քան ստանդարտ չափերով բեռների փոխադրումը։ Բացի այդ գուցե որոշ երկրներում ձեզնից պահանջեն պետական մարմիններից ստանալ ծանրաքաշ բեռի փոխադրում իրականացնելու թույլտվություն։


Ինչպես նկատում ենք, ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար պետք է ընտրել դրանց համար նախատեսված փոխադրամիջոցներ։ Այս միջոցները պետք է ունենան և՛ համապատասխան չափեր, և՛ հզորություն։ Այսպես ասած, պետք է դիմանան բեռի ծավալին ու ծանրությանը։ Հենց այստեղ է, որ ամենակարևոր խնդիրը դառնում է ճիշտ բեռնափոխադրող ընկերության ընտրությունը։


Բեռնափոխադրողը պետք է ոչ միայն տրամադրի հագեցած տրանսպորտային միջոցներ,այլ տեղյակ լինի վերոնշյալ բոլոր կարևոր կետերին։ Հարց է առաջանում՝ ինչպես ընտրել նման բեռնափոխադրող, որ Հայաստան կբերի և մեր երկրի սահմաններից դուրս կհանի ծանրաքաշ բեռները։

Այս հարցի արագ լուծում ենք ուզում առաջարկել։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից, որոնք մասնագիտացված են նաև ծանրաքաշ բեռներ փոխադրելու հարցում։

Դարձրեք ծանրաքաշ բեռների փոխադրումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։

Ստեղծել հարցում