Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Սանկցիաների տակ հայտնված բեռների փոխադրում Ռուսաստան

Սանկցիաների տակ հայտնված բեռներ

Սանկցիաների տակ հայտնված բեռների փոխադրում Ռուսաստան

Սանկցիաների տակ հայտնված բեռների փոխադրում Ռուսաստան իրականացնելը ռուս-ուկրիանական պատերազմի հետևանքով մեծ խնդիր է դարձել։

Միջազգային իրավունքում սանկցիաներ կիրառվում են հիմնականում պետություններին որոշակի հարցերում պատժելու համար։ Սանկցիաների տակ կարող են հայտնվել տարատեակ ապրանքներ, սկսած սմարթֆոններից մինչև ՏՏ տեխնոլոգիաներ և այլն։Սանկցիաների տակ հաճախ հայտնվում են ապրանքներ, որոնք տվյալ երկրի տնտեսության և առհասարակ կենսագործունեության համար մեծ նշանակություն ունեն։


Ինչպես հասկանում ենք, սանկցիաների տակ հայտնված բեռները սանկցիա կիրառող երկրից ՌԴ ուղիղ փոխադրել հնարավոր չէ, դա արգելված գործընթաց է։ Հենց այս պատճառով էլ սանկցիաները շրջանցելու համար օգտագործվում են այլ երկրների օդային, ցամաքային և ծովային ճանապարհները։ Արդեն պարզ է, որ այս հարցում գործընկեր կարող են դառնալ տվյալ երկրի նկատմամբ սանկցիա չկիրառած երկրները։


Եթե բեռը հայտնվել է սանկցիայի տակ և պետք է փոխադրվի Ռուսաստան, ապա մեր տարածաշրջանով դրա փոխադրման համար առաջարկում ենք երկու եղանակ։ Քանի որ ՀՀ-ն սանկցիա չի կիրառել Ռուսաստանի դեմ, ապա ապրանքը կարող է գալ Հայաստան և Հայաստանից օդային ճանապարհով ուղևորվել դեպի Ռուսաստան։ Գուցե հարց առաջանա, իսկ արդյո՞ք ինչպես սովորական բեռների դեպքում հնարավոր չէ օգտագործել ցամաքային ճանապարհը՝ Լարսի միջոցով։ Ո՛չ, քանի որ Վրաստանը կիրառում է սանկցիաներ Ռուսաստանի նկատմամբ։ Հետևաբար բեռները, որոնք հայտնվել են սանկցիայի տակ, Վրաստանից Ռուսաստան փոխադրվել չեն կարող։


Մեկ այլ եղանակ է, որ սանկցիայի տակ հայտնված բեռները կարող են նախ հասնել Իրան, հետո ցամաքային ճանապարհով ուղարկվել Ռուսաստան։


Հաշվի առնելով, որ սանկցիաների տակ հայտնված շատ բեռներ ՌԴ ընկերությունների համար անհրաժեշտություն են, ուստի Հայաստանն էլ այժմ այս առումով կարևոր գոտի է։ Ռուսական բազմաթիվ ընկերություններ շրջանցում են սանկցիաները։ Բեռները կարող են Հայաստան հասնել հայկական ընկերության անունով, ու հետո կատարվի վերավաճառք ռուսական ընկերություններին։


Սանկցիաների տակ հայտված բեռները այժմ Հայաստանու՞մ են, անհրաժեշետություն կա դրանք դեպի Ռուսաստան փոխադրելու՞։ Brokers.am-ում կգտնեք բեռնափոխադրողներ, որոնք կիրականացնեն սանկցիայի տակ հայտնված բեռների փոխադրում ՌԴ։

Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։ Դարձրեք սանկցիաների տակ հայտնված բեռների փոխադրումը Ռուսաստան խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։

Ստեղծել հարցում