Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ինչպես դառնալ մաքսային բրոքեր

մաքսային բրոքեր

Ինչպես դառնալ մաքսային բրոքեր

Ինչպես դառնալ մաքսային բրոքեր հարցի պատասխանը այսօր կգտնեք մեր օգնությամբ։ Կարծում ենք, որ ինչպես դառնալ մաքսային բրոքեր հարցի պատասխանը փնտրում են նրանք, ովքեր հետաքրքրված են մաքսային գործընթացներով։ Եվ նաև գիտելիքներ ու հմտություններ ունեն մաքսային մարմինների գործունեության, բեռների մաքսազերծման վերաբերյալ։

Ինչպես դառնալ մաքսային բրոքեր հարցի պատասխանը փնտրելիս նախ պետք է հասկանալ, թե որոնք են մաքսային բրոքերի հիմնական գործառույթները և ով է մաքսային բրոքերը։

Առանձնացրել ենք մաքսային բրոքերի հիմնական գործառույթներից մի քանիսը։ Մաքսային բրոքերը իրականացնում է մաքսային ձևակերպումներ։ Օգնում է պատրաստել բեռների մաքսազերծման ընթացքում անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը։ Մաքսային բրոքերն իրականացնում է նաև մաքսային ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն։ Եվ որ ամենակարևորն է ՝ մաքսային բրոքերը կամ մաքսային միջնորդը գործում է բեռներ տեղափոխող անձանց հանձնարարությամբ՝ իր անունից։


Կան իրավական ընթացակարգեր, որոնցով Դուք անպայման անցնելու եք մաքսային բրոքեր դառնալու համար։

  1. Որքան էլ լավ տիրապետեք մաքսազերծման գործընթացներին, Դուք չեք կարող մատուցել մաքսային բրոքերի ծառայություններ, եթե չունեք մաքսային մասնագետի որակավորում։
  2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից այս որակավորումը ստանալու համար Դուք պետք է ունենաք ՀՀ քաղաքացիություն։
  3. Մաքսային բրոքերի և իր պատվիրատուի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։
  4. Պատվիրատուի և մաքսային բրոքերի միջև կնքվում է պայմանագիր։
  5. Մաքսային բրոքերը իրականացնում է մաքսային գործընթացները պատվիրատուի ֆինանսական միջոցների հաշվին։

Հիշեք, որ մաքսային բրոքերի գործունեությունը գտնվում է օրենքի անմիջական հսկողության ներքո։ Այսպես պաշտպանված են և՛ մաքսային բրոքերները, և՛ նրանց ծառայություններից օգտվողները։

Եթե որոշել եք անցնել այս բոլոր ընթացակարգերով և դառնալ մաքսային բրոքեր, ապա խոսենք նաև Ձեզ վճարելու տարբերակների մասին։ Մաքսային բրոքերը կարող է վճարվել ըստ մաքսազերծվող բեռի և դրա մաքսազերծման բարդության։ Ինչպես նաև կարող է իր ծառայությունների համար պահանջել ֆիքսված վճար։











Ստեղծել հարցում