Ավտոմեքենաների մաքսազերծում իրականացնելու գործընթացից չեք կարող խուսափել, եթե որոշել եք ավտոմեքենա ներմուծել։ Կան կանոններ, որոնք կարևոր է իմանալ ավտոմեքենաների մաքսազերծում իրականացնելիս։
Բայց մինչ այդ ցանկանում եք Ձեզ հիշեցնել, որ ավտոմեքենաների մաքսազերծում սկսվեց ակտիվորեն իրականացվել 2019 թվականին։ Այս ժամանակահատվածում կտրուկ ավելացավ Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների թիվը։ Քանի որ նախատեսվում էր 2020 թվականին բարձրացնել ավտոմեքենաների ներմուծման համար գանձվող մաքսատուրքերը։ Հայաստան ներմուծվեց շուրջ 190․000 ավտոմեքենա։
Իսկ հիմա ավտոմեքենաների մաքսազերծում իրականացնելու գործընթացների մասին։
Ավտոմեքենաների մաքսազերծում իրականացնելու գործընթացները սկսվում են «Տարանցման հայտարարագիրը» լրացնելով։ Սա արվում է սահմանային անցակետից ավտոմեքենան ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար։ Ավտոմեքենան տեղափոխվում է այնտեղ, որտեղ փաստացի իրականացվելու են մաքսային ձևակերպումները։ Նախ լրացվում է «ապրանքային հայտարարագիրը»: Ապա դրա հիման վրա հաշվարկվում են մաքսային վճարները:
Ավտոմեքենայի մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից։ Շարժիչի աշխատանքային ծավալը ներառվում է մաքսատուրքի հաշվարկում, երբ մեքենայից թողարկումից անցել է 3 տարուց ավելի։
Ավտոմեքենաների մաքսազերծում իրականացնելիս մաքսատուրքերը հաշվարկվում են կախված ավտոմեքենաների մաքսային կոդերից ՝ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից։ Մաքսային կոդերը հստակեցնում են մեքենայի թողարկման տարեթիվը, շարժիչի աշխատանքային ծավալը։
Երբ իրավաբանական անձը ներմուծում է ավտոմեքենա, ապա վճարում է նաև ԱԱՀ։ ԱԱՀ-ն կազմում է մաքսային արժեքի և մաքսատուրքի գումարի 20%-ը։
7 տարուց բարձր թողարկման տարիք ունեցող ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում մաքսատուրքը որոշվում է շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալով:
Երբ մեքենա են ներմուծում իրավաբանական անձինք գանձվում է նաև բնապահպանական հարկ։ Այս հարկատեսակը գանձվում է այն դեպքում, երբ մեքենայի թողարկումը գերազանցում է 5 տարին։ Օրինակ՝ 6 տարեկան մեքենայի մաքսազերծման ընթացքում բնապահպանական հարկը կազմում է 2 տոկոս։
Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացներում Դուք կարող եք օգտվել մաքսային բրոքերի ծառայություններից։ Այսպես Դուք առավել հեշտ ու արագ կպատրաստվեք մաքսազերծման գործընթացներին։ Ինչպես նաև տեղեկացված կլինեք ավտոմեքենաների մաքսազերծում իրականացնելիս առկա մաքսատուրքերին և դրանց դրույքաչափերին։
Ցանկանում եք պատվիրել մաքսային բրոքերի ծառայություններ։
Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:
