Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ինչպես իրականացնել ներմուծում

Ինչպես իրականացնել ներմուծում

Ինչպես իրականացնել ներմուծում

Ինչպես իրականացնել ներմուծում, առանձնացրել ենք մի քանի կարևոր խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ներմուծում իրականացնելիս։


·Նախ հիշեք, երբ ապրանքը հատի ՀՀ սահմանը, ապա դուք անպայման ստիպված կլինեք հանդիպել մաքսային մարմիններին։ Հետևաբար հասկացեք՝ արդյո՞ք ձեր կողմից ներմուծվող բեռը թույլատրված է ներմուծվել, արդյոք այն արգելված ապրանք չէ, ինչ խմբաքանակ ունի այն և այլն։


·Հաջորդ քայլով արդեն պատրաստեք ներմուծման փաստաթղթեր։ Հիշեք, որ պատշաճ ձևով փաստաթղթերի պատրաստումը ձեզ ազատում է ներմուծման ընթացակարգերում առաջացող մի շարք խնդիրներից։ Կախված ապրանքի տեսակից՝ փաստաթղթերի կազմը կարող է փոփոխվել, սակայն կան հիմնական փաստաթղթեր, որոնց մասին պետք է անպայման տեղեկանալ մինչև ներմուծում իրականացնելը։ Հենց այդ նպատակով խորհուրդ ենք տալիս ծանոթանալ մեր երկրի մաքսային մարմինների աշխատանքին, հասկանալ, թե օրենքը ձեզնից ինչ է պահանջում ներմուծում իրականացնելիս։ Գուցե կան փաստաթղթեր որոնք մասին դուք պարզապես չեք էլ ենթադրում՝ օրինակ կախված բեռի տեսակից՝ հատուկ սերտիֆիկատներ ու թույլտվություններ։


·Հասկացեք, թե ապրանքի ներմուծման համար ինչ մաքսային վճարներ ստիպված կլինեք վճարել։ Իհարկե, կան դեպքեր, երբ կախված բեռի տեսակից ու դրա ծավալից դուք առավել շահեկան վիճակում կհայտնվեք՝մաքսային վճարների չափի տեսանկյունից։ Բայց երբեք չի խանգարում նախապես ձեր ծախսերը պլանավորելը և հասկանալը՝ հարկերի որ տեսակները ստիպված կլինեք վճարել։ Հիշեք, որ կան ապրանքներ,որոնց համար հնարավոր է վճարեք առանձին հարկեր, պարզեք և հաշվարկեք սա դեռ մինչև ապրանքը ներմուծելը։


Հիշեք, որ ապրանքներ ներմուծելիս ձեր մաքսային վճարները կախված են ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրից, անպայման ներկայացրեք ապրանքին համապատասխան ծածկագիր։
Ուշադիր եղեք ապրանքի ծածկագիրը որոշելիս։ Սխալ ներկայացնելու դեպքում մաքսային մարմինների հետ խնդիրներից դժվար թե խուսափեք։ Այս դեպքում ապրանքի ներմուծման ընթացքը կբարդանա ու հնարավոր է անգամ ապրանքը բռնագրավվի։


Ներմուծման ընթացքը առավել հեշտ և համակարգված դարձնելու համար և վերևում նշված բոլոր հարցերում չխճճվելու համար դիմեք մաքսային բրոքերի։ Մաքսային բրոքերը կօգնի լիարժեք պատրաստվել ներմուծման ընթացակարգին։


Ուզում եք ավելին իմանալ, թե ինչպես իրականացնել ներմուծում, փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։


Դարձրեք ներմուծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։

Ստեղծել հարցում