Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ամենաշատ արտահանվող ապրանքներ

Ամենաշատ արտահանվող ապրանքներ

Ամենաշատ արտահանվող ապրանքներ

Ամենաշատ արտահանվող ապրանքներ թվարկելիս պետք է նկատենք՝ մեր երկրում դրանց ցանկն արդեն մի քանի տարի է՝ անփոփոխ է։ Դիտարկելով վերջին տարիների արտահանման տվյալները առանձնացրել ենք ամենաշատ արտահանվող ապրանքները։


·վերջին տարիներին ՀՀ-ից արտահանվող ամենախոշոր ապրանքախումբը շարունակում է մնալ հանքահումքը, մասնավորապես՝ պղնձի խտանյութը և մոլիբդենի խտանյութը։ Սա մեր երկրի համար բնական է, քանի որ հանքարդյունաբերության ոլորտը տնտեսության շատ ճյուղերից առավել շահեկան վիճակում է։Ի դեպ, երբ դիտարկում ենք, թե գումարային առումով ամենաշատը արտահանված որ ապրանքախումբն է եկամուտ բերել, այս դեպքում ևս ‹‹առյուծի բաժինը›› հասնում է հանքահումքին։
· Հայաստանից արտահանվում է նաև պատրաստի սննդի արտադրանք։


· արտահանվող ապրանքների ցանկում իրենց կայուն տեղն ունեն ալկոհոլը և ծխախոտը։

·ամենաշատ արտահանվող ապրանքներ թվարկելիս չենք կարող մոռանալ նաև թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի և մետաղների մասին։ Այս ապրանքախմբում են ներառված նաև ադամանդը,ոսկին, որը նաև արտահանվում է արծաթի հետ ձուլվածքի ձևով։ Արտահանվում են նաև ոսկերչական իրեր և զարդեր։


·Հայաստանից արտահանող հաջորդ խոշոր ապրանքախումբը ոչ թանկարժեք մետաղներն են և դրանցից պատրաստված իրերը։


·արտահանվող խոշոր ապրանքախմբերի հնգյակում է սովորաբար հայտնվում նաև բուսական ծագման արտադրանքը։ Սրա ներքո պետք է հասկանալ միրգն ու բանջարեղենը։

Հայաստանից արտահանվող ապրանքները, իհարկե, նշված ցանկով չեն ավարտվում։ Այս ցանկում են նաև ՝


·կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք
·կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր
·քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք
·պլաստմասսա և դրանցից իրեր, կաուչուկ և ռետինե իրեր
·կաշվի հումք,կաշի,մորթի և դրանցից պատրաստված իրեր
·փայտ և փայտյա իրեր
·թուղթ և թղթից իրեր
·մանածագործական իրեր կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ
·իրեր քարից, գիպսից, ցեմենտից
·մանածագործական իրեր՝ հագուստ, գործվածք, բամբակ, թելեր
·մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ
·վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ
·սարքեր և ապարատներ
·տարբեր արդյունաբերական ապրանքներ
·արվեստի ստեղծագործություններ


Հայաստանից արտահանվող ապրանքները միայն նշվածներով չեն սահամանփակվում, սակայն սրանք համարվում են մեր երկրից ամենաշատ արտահանվող ապրանքներ։ Ցանկանում եք արտահանել ապրանքներ, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։


Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

Դարձրեք արտահանումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ:

Ստեղծել հարցում