Ավտոպահեստամասերի ներմուծում դեպի Հայաստան հիմնականում իրականացվում է Դուբայից, Չինաստանից, ԱՄԷ-ից, Եվրոպական միության երկրներից և այլն։ Ներմուծվում են ավտոպահեստամասեր, որոնք Հայաստանում գտնելը իսկապես դժվար է, հնարավոր չէ կամ էլ համեմատաբար թանկ արժեն։
Հայաստան ներկրվում են, թե նոր և թարմ ավտոպահեստամասեր, թե օգտագործված։ Բնականաբար այս երկու տեսակների մեջ կա գնային հստակ տարբերություն։ Տարբերություն կա մի հարցում ևս, թե պահեստամասերի այս տարբերակներից որը կգնեք և կներմուծեք, կորոշի մաքսային գործընթացների հետագա ընթացքը։Մաքսային մարմինները ավտոպահեստամասեր ներմուծելիս բնականաբար պետք է հաշվարկեն ավտոպահեստամասի մաքսային արժեքը։ Կլինի ավտոպահեստամասը օգտագործված, թե նոր, միանշանակ կազդի դրա մաքսային արժեքի որոշման և մաքսային վճարների հաշվարկման վրա։
Իսկ ի՞նչ մաքսային ընթացակարգերի մասին է խոսքը։ Ենթադրենք, որ դուք որևէ երկրից ներմուծում եք արդեն իսկ օգտագործված ավտոպահեստամաս։ Այս դեպքում մաքսային արժեքը որոշելու համար մաքսային մարմինները դիմում են համապատասխան փորձագետներին։ Այսպիսով օգտագործված ավտոպահեստամասի մաքսային արժեքը որոշվում է հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը։
Իսկ արդեն նոր ավտոպահեստամասեր Հայաստան ներմուծելիս մաքսային արժեքի որոշման տարբերակն այլ է։ Մաքսային արժեքը որոշվում է կախված արդեն գործարքի բնույթից։ Եթե դուք մաքսային մարմիններին ներկայացնում եք գնման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ապա մաքսային մարմիններում մաքսային արժեքի որոշման հիմք է հանդիսանում ավտոպահեստամասի նշված գինը։ Հետևաբար, եթե դուք բարեխղճորեն ներկայացնեք անհրաժեշտ տվյալները, ապա մաքսային գործընթացները սահուն կընթանան։
Նոր ավտոպահեստամասեր ներմուծելիս մի կարևոր կետի ևս պետք է ուշադրություն դարձնել։ Պետք է անպայման տեղեկացված լինել արդյո՞ք որևէ բրենդի ներմուծվող ավտոպահեստամասը ՀՀ-ում գրանցված չէ որպես մտավոր սեփականություն։Եթե պարզվի, որ ավտոպահեստամասի բրենդը մտավոր սեփականության ցանկում կա, ապա մաքսային գործընթացները ինքնաբերաբար բարդանում են։ Պատճառն այն է, որ մինչև ներմուծողը չստանա ավտոպահեստամասի բրենդը որպես մտավոր սեփականություն գրանցած անհատի կամ ընկերության թույլտվությունը, չի կարողանա մաքսազերծել ավտոպահեստամասը։
Բեռնափոխադրման շատ ընկերություններ մասնագիտացված են հենց ավտոպահեստամասերի ներմուծման գործում։ Եթե ցանկանում եք գտնել հենց նման ընկերություններ, ապա դրանք ներկայացված են Brokers.am կայքում։ Գրանցվեք Brokers.am-ում կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։ Դարձրեք ավտոպահեստամասերի ներմուծում իրականացնելը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։