Բժշկական սարքավորումների ներմուծում Հայաստանն իրականացնում է ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Հայաստան են ներմուծվում տարատեսակ բժշկական սարքավորումներ։ Ընդհանրապես միջազգային պրակտիկայում բժշկական սարքավորումները բաժանվում են 1-ին, 2-րդ, 3-րդ դասերի։ 1-ին դասի բժշկական սարքավորումներից են օրինակ վիրաբուժական գործիքները, ոչ էլեկտրական անվասայլակները։ 2-րդ դասի սարքավորումներից են օրինակ համակարգչային սոնոգրաֆիայի ապարատները։ 3-րդ դասի սարքավորումները առավել բարդ կառուցվածք ունեն և համարվում են բարձր ռիսկային սարքավորումներ։ Սրանք օրինակ սրտի ռիթմը ստուգող, կարգավորող սարքերն են և այլն։ Այս բոլոր դասերի բժշկական սարքավորումների ներմուծում Հայաստանն իրականացնում է։
Բժշկական սարքավորումներ Հայաստան ներմուծելու համար սովորաբար օգտագործվում է փոխադրման ցամաքային և օդային տարբերակը։ Ընդ որում՝ առավել փոքր չափսեր ունեցող բժշկական սարքավորումները հիմնականում փոխադրվում են ինքնաթիռներով։Մեծ չափսերով և ծանրաքաշ բժշկական սարքավորումներն էլ առավել նպատակահարմար է փոխադրել բեռնատարներով։
Պետք է հիշել՝ միշտ չէ որ բեռնափոխադրման տարբերակի ընտրությունը կախված է միայն ձեր ցանկությունից։Կան բժշկական սարքավորումներ,որոնք օդանավով փոխադրելն անգամ արգելված է։ Այս դեպքում խոսքը բժշկական այն սարքավորումների մասին է, որոնք ունեն մարտկոցներ։ Հաշվի առնելով ռիսկերը և վտանգները՝ ինքներդ էլ տեղեկացված եղեք, որ այս սարքավորումների համար նպատակահարմար է ընտրել բեռնատարներով փոխադրումը։
Բժշկական սարքավորումների դեպքում փոխադրումը այլ առանձնահատկություններ ևս ունի։ Թանկարժեք բժշկական սարքավորումների փոխադրումը խորհուրդ ենք տալիս իրականացնել բեռի ապահովագրության միջոցով։ Սա այն դեպքն է, երբ ինքներդ գիտակցելով ռիսկերը պետք է անպայման նախաձեռնեք ապահովագրել սարքավորումները։ Այս դեպքում անգամ թանկարժեք սարքավորումների փոխադրման ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում դուք ֆինանսական կորուստներ չեք ունենա։
Այո, ապահովագրությունն այս դեպքում շատ կարևոր է։ Բայց ամենակարևորն է ընտրել բեռնափոխադրող ընկերություն, որը պատասխանատու և վստահելի կերպով կիրականացնի բժշկական սարքավորումների փոխադրումը։ Եթե դուք էլ որոնումների մեջ եք և փնտրում եք բեռնափոխադրող, ապա լուծումը գտնված է։
Brokers.am-ում դուք կգտնեք բեռնափոխադրող ընկերություներ, որոնք մասնագիտացված են նաև բժշկական սարքավորումներ փոխադրելու գործում։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից, որոնք գիտեն ինչպես ճիշտ փոխադրել այս թանկարժեք և կարևոր բեռները։ Դարձրեք բժշկական սարքավորումների ներմուծում իրականացնելը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։