Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ներմուծման հարկ

Ներմուծման հարկ

Ներմուծման հարկ

Ներմուծման հարկ արտահայտությունը շատ են կիրառում այն մարդիկ, ովքեր բեռներ են արտահանում և ներմուծում։
Ներմուծման հարկը տերմին չէ և այն դժվար թե գտնեք օրենքներում ու փաստաթղթերում։ Առօրյա խոսքում ներմուծման հարկ ասելով նկատի ունենք հարկերի և տուրքերի տարբեր տեսակներ։
Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը.


1. Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)- այս հարկատեսակը պետական հարկ է և վճարվում է պետական բյուջե։ ԱԱՀ-ով հարկման է ենթակա ոչ միայն ապրանքների ներմուծումը,այլ նաև ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը։ Այս հարկի դրույքաչափը կազմում է 20%։ Նման հարկատեսակով հարկվում են ոչ միայն ներկրված ապրանքները, այլ նաև բոլոր ապրանքները և ծառայությունները։
2. Ակցիզային հարկ- Ակցիզային հարկով հարկվում են օրինակ սպիրտային խմիչքները, ծխախոտը, բենզինը, սեղմված բնական գազը։ Ներմուծված ապրանքների համար ակցիզային հարկ են վճարում ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը։
3. Բնապահպանական հարկ– այս հարկատեսակն ուղղվում է պետական բյուջե՝ բնապահպանական միջոցառումների իրականացման համար։ Բնապահպանական հարկ կարող են վճարել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ ֆիզիկական անձինք։ Եթե ներմուծում եք ապրանք, որը հասցնում է վնաս շրջակա միջավայրին, ապա պետք է վճարեք բնապահպանական հարկ։
4. Հակագնագցման տուրք – երբ այս կամ այն ապրանքի ներմուծումը նյութական վնաս է հասցնում պետության տնտեսության այս կամ այն ճյուղին կամ կա նման վտանգ, գանձվում է հակագնագցման տուրք։ Այս հարկատեսակը գնագցող ներմուծմանը հակազդող միջոց է։
5. Մաքսատուրք- սա մաքսային մարմինների կողմից գանձվող պարտադիր վճար է։ Երբ ապրանքը հայտնվում է մաքսային սահմանին, ապա դրա համար պետք է վճարել մաքսատուրք։ Մաքսատուրքերը գանձելիս հաշվի է առնվում ապրանքի տեսակը,մաքսային արժեքը, ֆիզիկական հատկանիշները։
6. Պետական տուրք՝ մաքսային գործառնությունների համար - պետական այս տուրքը հարկվում է մի քանի նպատակներով։ Օրինակ մաքսային մարմինների մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ներմուծված ապրանքների ժամանակավոր պահպանության համար։


Ներմուծման հարկ վճարելիս թե նշված որ հարկատեսակներով կհարկվի ապրանքը կախված է ապրանքի տեսակից, ինչպես նաև մաքսային կոդերից՝ ԱՏԳԱԱ ծածկագրերից։
Ցանկանում եք ներմուծել ապրանք։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ մաքսային բրոքերներից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռի մաքսազերծումը առավել արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում