Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարևոր են արտահանման գործընթացը գրագետ ու ճիշտ կազմակերպելու համար։ Առանձնացրել ենք դրանցից ամենակարևորները։ Սրանք հավանաբար կպահանջվեն մաքսային մարմիններում ստուգումների ժամանակ։ Հիշեք, որ Ձեր կողմից ներկայացվող փաստաթղթերի տեսակները կախված են փոխադրվող բեռից, դրա տեսակից և առանձնահատկություններից։

1․ Հաշիվ-ապրանքագիր
Արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելիս պարտադիր է ներառել հաշիվ-ապրանքագիր։ Սա փաստաթուղթ է, որը արտահանողը ուղարկում է գնորդին։ Այսպես ոչ միայն հաստատվում է այս կամ այն ապրանքի վաճառքը, այլ նաև կարևոր է պատվիրատուից վճարում պահանջելու համար։ Հաշիվ-ապրանքագրի մեջ նշվում են, թե ինչ է գնել հաճախորդը, երբ է գնել, ինչ քանակով և ինչ գնով։
2. Մատակարարվող ընկերության հետ պայմանագիր
Այս պայմանագրով վաճառողը պարտավորվում է մատակարարել բոլոր նշված ապրանքները, որոնք անհրաժեշտ են գնորդին։ Իսկ գնորդն էլ համաձայնվում է գնել դրանք։ Պայմանագրում նշվում են գնումների համար մի շարք դետալային տվյալներ, օրինակ՝ վճարման պայմանները։Փաստաթղթով պաշտպանում են երկու կողմերի իրավունքները։
3․ Ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթուղթ
Արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կազմելիս անպայման ներառեք նաև ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթուղթը։ Այս փաստաթուղթը կարող են պահանջել մաքսային մարմիններում՝ ապրանքի ձեռքբերման մեջ հավաստիանալու համար։
4․ Հավաստագրեր կամ սերտիֆիկատներ
Կան ապրանքներ, որոնց արտահանումը պահանջում է հավաստագրերի առկայություն։ Առանց այդ հավաստագրերի առկայության ապրանքները հնարավոր չէ մի երկրից հասցնել մյուսը։ Ահա մի քանի նման ապրանքներ՝ սնունդ, դեղեր, կոսմետիկ պարագաներ, կենդանական ծագման բեռներ և այլն։
5․ Թույլտվություն պետական մարմիններից
Արտահանման անհրաժեշտ փաստաթղթեր հավաքելիս մի մոռացեք պետական մարմինների կողմից տրվող թույլտվությունների՝ լիցենզիաների մասին։ Իհարկե, այս լիցենզիաների անհրաժեշտությունը կախված է արտահանվող բեռի տեսակից։ Այն կարող է պահանջվել հատուկ հանգամանքներում։ Այս լիցենզիաները թույլ են տալիս որոշակի տեսակի ապրանքների արտահանումը որոշակի քանակությամբ։
6․ Ծագման հավաստագիր- Այս փաստաթուղթը վկայում է ապրանքի ծագման մասին, թե որ երկրում է արտադրվել ապրանքը։ Տրվում է պետական մարմինների կողմից։ Ծագման հավաստագիրը պարունակում է տեղեկություններ ապրանքի, դրա նպատակակետի և արտահանման երկրի մասին:


Ցանկանում եք արտահանել ապրանք։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում