Ներմուծում ԱՄՆ-ից դեպի Հայաստան իրականացվում է մեր երկիր հասցնելու համար բազմատեսակ ապրանքներ։ Դրանց թվում են՝ տրանսպորտային միջոցները, սարքավորումները,թանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները, դեղամիջոցները, հագուստը, կոսմետիկ միջոցները և այլն։
ԱՄՆ-ից բեռնափոխադրումներ իրականացնելիս ներմուծողները իրենց ապրանքները ստանում են օդային և ծովային եղանակով։
Այս եղանակները ունեն հստակ տարբերություններ, ուստի ապրանք ներմուծելիս հասկացեք փոխադրման որ տարբերակն է առավել նպատակահարմար։
Ծովային եղանակով ներմուծում ԱՄՆ-ից իրականացնելը առավել երկարատև է, բայց և առավել էժան։ Միայն թե այս դեպքում ներմուծողը գուցե ստիպված լինի ապրանքին սպասել ամիսներ և շաբաթներ։ Հետևաբար փոխադրման այս տարբերակը արագ փչացող և ժամկետի արագ սպառում ունեցող ապրանքների համար նախընտրելի չէ։
Օդային տարբերակով ներմուծում ԱՄՆ-ից իրականացնելը առավել արագ տարբերակ է և կան դեպքեր, երբ այս եղանակն ամենաօպտիմալն է։
Իհարկե, օդային փոխադրումը ծովային փոխադրման համեմատ թանկարժեք է։ Ու ինչպես գիտենք, առհասարակ օդային փոխադրումներն ամենաթանկարժեքն են։
Վերջին տարիներին ներմուծում ԱՄՆ-ից սկսեց ավելի ակտիվորեն իրականացվել։ Պատճառներից գլխավորը օնլայն առևտրի զարգացումն է։ Հենց սրա միջոցով էլ գնորդների համար հեռավորությունը այլևս խնդիր չէ և ցանկալի ապրանքները կարճ ժամանակում հայտնվում են Հայաստանում։
ՀՀ-ից ԱՄՆ-ում օնլայն գնումների ակտիվությունը հաշվի առնելով Հայաստանում տարիների ընթացքում մեծացել է ներմուծող ընկերությունների թիվը։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ում ստեղծվում եմ ընկերություններ, որոնք ունեն իրենց պահեստները ԱՄՆ-ում։ Պատվիրվող ապրանքները նախ հասնում են պահեստ, ապա Հայաստան։ Այս ընկերություններից շատերը հնարավորություն են տալիս հետևել բեռի կարգավիճակին։
Շատ ընկերություններ էլ ապահովում են ԱՄՆ-ից ապրանքների փոխադրումը թե օդային, թե ծովային եղանակով։
ԱՄՆ-Հայաստան առևտրային հարաբերությունները դրական դինամիկա ունեն,թեև ԱՄՆ-ն դեռ մեր երկրի գլխավոր առևտրային գործընկերներից չէ։ Սակայն, ներմուծումների ծավալները և ապրանքների ցանկը տարեց տարի ընդլայնվում է։ Այս ցանկում հատկապես աչքի են ընկնում մեքենաների ներմուծման ծավալները։ 2022-ի առաջին կիսամյակում ՀՀ ներմուծված մեքենաների 43%-ը բերվել է ԱՄՆ-ից՝շուրջ 5195 ավտոմեքենա։ Ավելացել են նաև էլեկտրոմոբիլների ներմուծման ծավալները։
Ցանկանում եք իրականացնել ներմուծում ԱՄՆ-ից, փնտրում եք բեռնափոխադրող։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Դարձրեք ներմուծումը ԱՄՆ-ից խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։