Ինչպես է իրականացվում ներմուծումը ԵԱՏՄ երկրներից և ինչ առանձնահատկություններ ունի այն։ Եթե պատրաստվում եք ԵԱՏՄ անդամ երկրներից իրականացնել ներմուծում դեպի ՀՀ, կամ ԵԱՏՄ անդամ մի երկրից մյուսը, կարևոր է հիշել՝ այստեղ մաքսային ընթացակարգերն այլ են։
ԵԱՏՄ անդամ երկրներ են ՀՀ-ն, ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։ Այս երկրներից ներմուծում իրականացնելը, շատ պատկերավոր ասած, նման է միևնույն երկրի երկու քաղաքների միջև ներմուծումներին։ Ինչու՞՝ ԵԱՏՄ երկրներից ներմուծում իրականացնելիս մաքսազերծման որևէ գործընթաց, որպես այդպիսին գոյություն չունի։
Սակայն այս պարզեցված մաքսային ընթացակարգերին կհանդիպենք միայն օրինական ու պատշաճ կանոնների պահպանմամբ ներմուծում իրականացնելու դեպքում։ Ներմուծվող ապրանքներին առնչվող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն ամբողջական վիճակում։ Այլ կերպ ասած՝ մաքսային մարմիններում դրանք հարցեր չպետք է առաջացնեն։
Անպայման պետք է հիշել, որ ԵԱՏՄ երկրներից ներմուծումներ իրականացնելիս միայն ձեր բարեղճության արդյունքում դուք կկարողանաք արագ և առանց որևէ մաքսային վճարների ներմուծել ապրանքը։ Եթե օրինակ սահմանին ԵԱՏՄ որևէ երկրից ներմուծվող բեռ ունի օրինականության հետ խնդիրներ, ապա դուք անպայման կհայտնվեք մաքսային մարմինների ուշադրության ներքո։
Արդեն հասկացանք, որ եթե բարեխիղճ ու օրինական ներմուծումներ եք իրականացնում, ապա որևէ խնդիր չի առաջանում։ Ֆիզիկական անձանց համար այս պարզեցված ընթացակարգերը էլ ավելի են հեշտացնում ԵԱՏՄ երկրներից ներմուծում իրականացնելը։ Նրանց համար մաքսային որևէ վճարներ պատշաճ ներմուծման դեպքում չկան։
Կախված ներմուծվող ապրանքներից՝ իրավաբանական ընկերությունները պետք է վճարեն ԱԱՀ։ Այս դեպքում ԱԱՀ-ն վճարվում է ընկերությունների գրանցման հարկային մարմիններում։
ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծում իրականացնելու այս ընթացակարգերի արդյունքում տարեցտարի ավելանում են անդամ երկրների միջև ներմուծումները և արտահանումները։ Թեև դեռ 2022թ-ի վերջնական արդյունքները ամփոփված չեն, բայց կան որոշակի թվային տվյալներ։ 2022 թ. առաջին ութ ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2,778 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74,1 տոկոսով։
Բացահայտեցի՞ք ինչպես է իրականացվում ներմուծումը ԵԱՏՄ երկրներից հարցի պատասխանը։
Փնտրում եք բեռնափոխադրող, որ ապահով կերպով կիրականացնի ներմուծումներ։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։ Դարձրեք ներմուծումը ԵԱՏՄ երկրներից խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։