Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ցամաքային բեռնափոխադրում

Ցամաքային բեռնափոխադրում

Ցամաքային բեռնափոխադրում

Միայն ԱՄՆ-ում 3․5 միլիոն վարորդ աշխատում է ցամաքային բեռնափոխադրման ոլորտում։ Իսկ բեռնատար մեքենաների թիվն անցնում է 15․5 միլիոնից, որոնք սպասարկում են շուրջ 1 միլիոն բեռնափոխադրող ընկերությունների ։

Մայրուղիներին, միջազգային ճանապարհներին մեզ հանդիպող բեռնատարներն իրականացնում են ցամաքային բեռնափոխադրում։ Ցամաքային բեռնափոխադրման տեսակ է համարվում նաև երկաթուղայինը։

Ցամաքային բեռնափոխադումը, լինելով բեռնափոխադրման կայուն և ճկուն տեսակ, առավելապես հարմար է սպառողական ապրանքներ(FMCG), սառնարանային պայմաններում պահվող սննդամթերք, շուտ փչացող ապրանքներ, դեղագործական և բժշկական ապրանքներ, վտանգավոր և ոչ վտանգավոր պինդ նյութեր, հեղուկներ, քիմիական նյութեր, ծանր սարքավորումներ և մեքենաներ, շինանյութեր տեղափոխելու համար։ Երկաթուղային բեռնափոխադրումը կարող է լինել ծախսարդյունավետ, էկոլոգիապես մաքուր լուծում շինարարական մեծաքանակ կամ վտանգավոր նյութերի առաքման համար: համեմատ, երկաթուղային ճանապարհով առաքումը կարող է խնայել ինչպես ժամանակ, այնպես էլ գումար:

Ցամաքային բեռնափոխադրման առավելություններից են՝ ծախսերի արդյունավետությունը (փաթեթավորման և վառելիքի համեմատաբար ցածր ծախսեր), ունիվերսալությունը (հնարավոր է կառավարել կարճ կամ երկար երթևեկությունները, կանխատեսելիություն(պլանային առաքում, բեռի ընթացքին հեշտությամբ հետևելու հնարավորություն) և այլն:

Ցամաքային բեռնափոխադրման մի քանի կարևոր տերմիններ կան, որոնք իմանալը չի խանգարի, օրինակ Full Truck Load, Less Than Truck Լoad, Drayage։

Ծանոթանանք դրանց, ըստ հերթականության

· Բեռնատարի ամբողջական բարձում(FTL)- սա բեռնատարի լրիվ բարձումն է է մեկ բեռով։ Այս տարբերակը նախընտրելի է, երբ տեղափոխվող բեռի ծավալը հարմար է ամբողջ բեռնատարը <<լցնելու>> համար։ FTL-ի դեպքում հավանական է, որ բեռն ավելի արագ կհասնի նպատակակետ, քանի որ չկան այլ բեռներ, որոնք անհրաժեշտ է տարբեր կանգառներում բեռնաթափել։

· Հավաքական բեռների փոխադրում (LTL)- ի տարբերություն նախորդի, այս տարբերակում բեռնատարը տեղափոխում է տարբեր բեռներ։ Սա ենթադրում է բեռնաթափում տարբեր կանգառներում։ Սա ցամաքային բեռնափոխադրման առավել մատչելի տարբերակ է, բայց ռիսկային, քանի որ տարանցման ընթացքում հնարավոր են գողության կամ վնասման դեպքեր։

· Դրայաժ(Drayage)- բեռնափոխադրման այս տարբերակը ժամանակին համարվել է ձիերի <<պարտականութունը>>։ Դրայաժը բեռնափոխադրումն է կարճ տարածության վրա, ինչպես օրինակ՝ նավից պահեստ։

Ցամաքային բեռնափոխադրման առավել ապահով տեսակը երկաթուղային բեռնափոխադրումն է։ Այս տեսակը էկոլոգիապես ավելի մաքուր է, քանի որ ի տարբերություն ճանապարհային բեռնափոխադրման արտանետում է 80%-ով պակաս ածխաթթու գազ, և սպառում 75-90%-ով պակաս էներգիա։ Մինչդեռ բոլոր բեռնատարները միասին վերցրած օրական սպառում են ավելի քան 5,8 միլիոն բարել նավթ։

Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել միջազգային բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն ցամաքային բեռնափոխադրումները շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք ցամաքային բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում