Բեռնափոխադրման ամենաարագ, ամենահուսալի և ամենաապահով տարբերակներից առաջինը․ այս բոլոր առավելությունները օդային բեռնափոխադրման մասին են։ Դասական բացատրությամբ, օդային բեռնափոխադրումը բեռների առաքումն է օդային ճանապարհով։
Պարզվում է` այսօր մեծ պահանջարկ ունեցող բեռնափոխադրման այս տեսակի կիրառումը սկսվել է ավելի քան 100 տարի առաջ․ 1910 թվականի նոյեմբերի 7-ին ԱՄՆ-ում Wright Model B ինքնաթիռը անցավ 105 կմ՝ տեղափոխելով 200 ֆունտ մետաքս: Հենց այս օրվանից էլ սկիզբ դրվեց օդային բեռնափոխադրմանը, որն իրար է կապում երկրները, աշխարահամասերը, մայրցամաքները։
Օդային բեռնափոխադրումն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք նախընտրելի են դարձնում բեռները հենց այս տարբերակով փոխադրելը։ Օրինակ՝
· Արագություն և հուսալիություն- Օդային բեռնափոխադրումը առաջարկում է առաքման ամենաարագ, ինչպես նաև ժամանման և մեկնելու հուսալի ժամկետները: Բեռնափոխադրողների համար, որոնք ունեն օրինակ շուտ փչացող բեռներ, օդային բեռնափոխադրումը լավագույն ընտրությունն է։
· Անվտանգություն- Օդանավակայններն ու օդային տերմինալները խիստ վերահսկվում են՝ սահմանափակելով, օրինակ, գողության կամ վնասման ռիսկերը: Բացի այդ, տարանցման համար պահանջվում է նվազագույն բեռնաթափում և քիչ ժամանակ:
· Հասանելիություն ամենուր- օդային բեռնափոխադրումը կարող է <<հասնել>> աշխարհի անգամ ամենահեռավոր վայրեր։
· Հնարավորություն հետևել բեռի կարգավիճակին-օդային բեռնափոխադրում իրականացնող ընկերություններից շատերն առաջարկում են ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ստուգել բեռի գտնվելու վայրը՝ ընդհուպ մինչև ժամանում։
· Փաթեթավորում- օդային բեռնափոխադրման ժամանակ բեռն առաքվում է թեթև փաթեթավորմամբ, հետևաբար, պակասում է շատ փաթեթների և բեռնարկղերի օգտագործման անհրաժեշտությունը։
Օդային բեռնափոխադրումն ունի իր առանձնահատկությունները, որոնցից ամենակարևորը առաքվող բեռի տեսակն է։ Գոյություն ունեն երկու տեսակի օդային բեռներ ՝ ընդհանուր և հատուկ:
Ընդհանուր բեռները ներառում են բարձրարժեք ապրանքներ, օրինակ էլեկտրոնիկա, ոսկերչական իրեր,դեղագործական արտադրանք: Նմանատիպ ապրանքների փխրուն լինելու պատճառով օդային բեռնափոխադրումը ամենահարմարն է:
Հատուկ բեռների պարագայում պահանջում են բեռնափոխադրման հատուկ պայմաններ, ինչպիսիք են ջերմաստիճանի հսկողությունը, հատուկ փաթեթավորումը (օրինակ, եթե ապրանքը վտանգավոր է կամ ունի կենդանական ծագում):
Պետք է հիշել, որ օդային բեռնափոխադրման պարագայում չի թույլատրվում տեղափոխել մի շարք բեռներ, օրինակ լիթիումային մարտկոցներ,սնուցման սարքեր, հրազեն, դյուրավառ նյութեր, պայթուցիկ նյութեր, կենսաքիմական արտադրանք և այլն ։
Ի դեպ, ամենատպավորիչ բարձրությամբ օդային առաքումը պատվիրել է NASA-ն։ 250 մղոն կամ 402․ 3 կմ են անցել երկու մասնավոր ընկերությունների ինքնաթիռներ՝ հասցնելով պահանջվող բեռները միջազգային տիեզերակայան։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել միջազգային բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն օդային բեռնափոխադրումները շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք օդային բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։