Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ի՞նչ անելը, երբ ունեք բեռի կորուստ

բեռի կորուստ

Ի՞նչ անելը, երբ ունեք բեռի կորուստ


Ի՞նչ անել, երբ բեռը վնասվել է- ֆիզիկական վնասում, աղտոտվածություն, կողմնակի իրերի ներխուժում բեռի մեջ, խոնավացում․ահա հավանական ռիսկերից մի քանիսը, որոնք կարող են սպառնալ բեռին փոխադրման ընթացքում։
Բեռնափոխադրումը, լինի ծովային, ցամաքային թե օդային, ենթարկվում է շրջակա միջավայրի տարբեր գործոնների։ Որքան էլ բեռնափոխադրող ընկերությունը փորձի հնարավորինս անվտանգ կազմակերպել բեռնափոխադրումը, ռիսկեր, այնուամենայնիվ, կան։ Հնարավոր են իրողություններ և միջադեպեր, որոնք դուրս են մարդկային վերահսկողությունից։
Եվ այսպես․ ի՞նչ անել երբ բեռը բեռնափոխադրման ընթացքում վնասվել է։ Ահա մի քանի քայլեր, որոնք կօգնեն նման իրավիճակում․
· Հավաքագրում ենք փաստաթղթեր- Բացի բեռի վերաբերյալ հիմնական փաստաթղթերից, անպայման պետք է կցել վնասված բեռի լուսանկարները։ Լուսանկարները պետք է ցույց տան ոչ միայն վնասված բեռի փաթեթավորումը կամ արտաքին տեսքը, այլև վնասված ապրանքները: Նաև պետք է լուսանկարել բեռնարկղերը, հատկապես, եթե դրանք ևս վնասված են։ Լուսանկարներն անհրաժեշտ են ապացուցելու համար, որ բեռը վնասվել է փոխադրման ընթացքում։ Սրանք անհրաժեշտ կլինեն, երբ հայց ներկայացնեք ընդդեմ բենռափոխադրող ընկերության՝ պահանջելով վնասի փոխհատուցում։
Դիմում ենք ապահովագրական ընկերությանը- Եթե ​ բեռն ստանալուց հետո վնասն ակնհայտ է, պետք է անհապաղ տեղեկացնել բեռների ապահովագրմամբ զբաղվող ընկերությանը: Ընկերությունը ամենայն հավանականությամբ կներկայացնի այն ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են փոխհատուցում ստանալու համար։
Անհրաժեշտության դեպքում ներգրավեք հետազոտող մասնագետի- Բեռների վնասման պատճառները բացահայտելու, վնասները ներկայացնելու համար կարող եք օգտվել մասնագետների ծառայություններից։ Այս անկախ մասնագետները քաջատեղյակ են բեռների վնասման պատճառների և հավանական ռիսկերի վերաբերյալ: Նրանք կարող են նկատել փաստեր, որոնք ոչ մասնագետը հազիվ թե նկատի։ Մասնագետների եզրակացությունները կարող են հետագայում օգնել փոխհատուցում ստանալիս։
Ժամանակը թանկ է- Վնասված բեռների համար փոխհատուցում ստանալու գործընթացը պետք է հնարավորինս արագ կազմակերպել, որքան արագ ներկայացնեք հայցը, այնքան մեծ է ֆինանսական փոխհատուցում ստանալու հավանականությունը։
Մի խորհուրդ ևս, փորձեք հանգամանորեն հասկանալ բեռին հասցված վնասները։ Հնարավորինս մանրամասն ուսումնասիրեք վնասված բեռները, դրանց վիճակը, հնարավոր է՝ վնասված բեռները մասամբ օգտագործման ենթակա լինեն, կամ դրանք վերանորոգելուց հետո կարողանաք շահագործել։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում