Մաքսազերծման գներ հասկացություն մաքսային գործընթացներում, որպես այդպիսին, գոյություն չունի։ Այս արտահայտությունը առավել շատ խոսակցական բնույթ է կրում։ Մաքսազերծման գներ ասելով հասկանում ենք մաքսատուրքի հաշվարկումը, որը կատարվում է երկու եղանակով։
• Մաքսազերծման գներ սահմանելիս մաքսային մարմինները նախ կարող են առաջնորդվել հայտարարատուի՝ ներմուծողի կողմից ներկայացվող մաքսային արժեքով։ Այս պարագայում մաքսային մարմինները համաձայնվում են ներմուծողի կողմից ներկայացված ապրանքների մաքսային արժեքներ հետ և ըստ դրա որոշում են համապատասխան մաքսազերծման գներ։
Սա կիրառվում է մի քանի դեպքերում։ Օրինակ՝ անմաքս առևտրի խանութից ձեռք բերված ապրանքների համար` խանութի կողմից տրված չեկի առկայության դեպքում։ Նաև այն դեպքում, երբ ապրանքները ներմուծվում են մաքսային վարչության կողմից սահմանված և հրապարակված ցանկով օտարերկրյա խոշոր ընկերությունների կողմից տրված և դիստրիբյուտորական, դիլերային և գործակալի վստահագրեր ունեցող իրավաբանական անձանց կողմից։
Սակայն բոլոր դեպքերում չէ, որ մաքսային մարմինները մաքսային գներ որոշելիս որպես հիմք են ընդունում հայտարարատուի կողմից ներկայացվող գործարքի գինը։ Սա կարող է լինել այն դեպքում, երբ ներմուծողի կողմից ապրանքների համար ներկայացվում են ակնհայտ ցածր և ոչ իրական մաքսային արժեքներ, իսկ ներկայացված փաստաթղթերով էլ հստակ մաքսազեծման գներ որոշելը անհնարին է։
Նման իրավիճակում մաքսային մարմինները կիրառում են մի քանի մեթոդներ։
• Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման պահից անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում` այդ ապրանքների, նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա։ Ընդ որում ապրանքները պետք է ունենան նույն ծագման երկիրը և ներմուծված լինեն նույն երկրից։ Այսինքն՝ որպես հիմք են ընդունվում նույն ապրանքը ՀՀ ներմուծող այլ ընկերության կողմից ներկայացված մաքսային արժեքների վերաբերյալ փաստաթղթային տվյալները։
Մեկ այլ տարբերակ է, երբ մաքսազերծման գներ որոշվում են ՀՀ արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում արտահանման երկրում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույն ապրանքների գնի հիման վրա:
Ցանկանում եք ավելին իմանալ մաքսազերծման գների և դրանց հաշվարկման մեթոդների մասին։ Դիմեք մաքսային բրոքերի։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: