Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրում

Բեռնափոխադրում

Բեռնափոխադրում

Բեռնափոխադրում իրականացնող բազմաթիվ ընկերություններ կան։ Բեռնափոխադրող ընկերություններ ընտրելիս կարևոր է հաշվի առնել, թե դրանք որքանով կիրականացնեն բեռի անվտանգ և անվնաս փոխադրում։ Ահա անվտանգ բեռնափոխադրման մի քանի կանոններ։


·Որքանով է բեռի ծանրությունը համապատասխանում բեռնափոխադրող միջոցին-բեռնափոխադրող միջոցի ծանրաբեռնումը լավագույն տարբերակը չէ անվտանգ բեռնափոխադրման համար։ Որոշ բեռնափոխադրողներ կարծում են, որ կարող են հույսը դնել իրենց փորձի վրա և «աչքաչափով» հասկանալ՝ կդիմանա բեռնափոխադրող միջոցը ծանրությանը, թե ոչ։ Հավատացեք, սա լավագույն մեթոդը չէ։ Կարևոր է հաշվի առնել և բեռնափոխադրող միջոցի իրական հնարավորությունները և բեռի զանգվածը։ Սա կօգնի բեռնափոխադրում իրականացնելիս խուսափել տհաճ անակնկալներից։


· Ստուգեք ժապավենների, պարանների ամրությունը-անվտանգ բեռնափոխադրում իրականացնելու հաջորդ կարևոր պայմանը բեռնատարում առկա պարանների, ժապավենների ամրությունը ստուգելն է։ Դրանք ինքնանպատակ չեն, այլ նախատեսված են բեռները հնարավորինս ֆիքսելու և անշարժացնելու համար։ Ոչ բավարար ուշադրությունը այս հանգամանքին, կարող է բեռնափոխադրում իրականացնելու ընթացքում խնդիրներ առաջացնել։


·Ժամանակ առ ժամանակ ստուգեք բեռը- հատկապես երկար ճանապարհներ գնալիս պարբերաբար հետևեք բեռի վիճակին։ Իհարկե, դուք կարող եք վստահ լինել, որ բեռը հնարավորինս լավ ամրացված է և խնդիրներ չեն առաջանա։ Բայց երկար ճանապարհները, ոլորանները, խորդուբորդ տարածքները և պատահական արգելակումները կարող են խախտել բեռների դիրքը և վնասել դրանք։ Հետևաբար, արժե երբեմն կանգառ կատարել և ստուգել բեռը։ Այսպես նախ կհամոզվեք, որը բեռը անվնաս վիճակում է, իսկ խնդիրների դեպքում արագ կշտկեք դրանք։


·Մի մոռացեք հաշվի առնել ծանրության կենտրոնը և բեռի հավասարակշռությունը- բեռը պետք է պատշաճ կերպով հավասարակշռված լինի: Չհավասարակշռված բեռները կարող են թեքվել կամ դուրս սահել, անգամ վթարների պատճառ դառնալ։ Չհավասարակշռված բեռների խնդիրը հատկապես նկատելի կդառնա ոլորանների և արգելակումների ժամանակ, քանի որ դրանք կարող են ընկնել, վնասել մյուս բեռները և լուրջ հետևանքներ առաջացնել։ Բեռները հավասարակշռելիս կարևոր է ուշադրություն դարձնել նաև դրանց դասավորվածությանը։ Օրինակ ծանր բեռները պետք է դնել ամենսկզբում, դրանք ֆիքսել, հետո նոր միայն տեղավորել առավել փոքր և թեթև բեռները։


Ցանկանում եք իրականացնել անվտանգ բեռնափոխադրում։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում