Դեղորայքի փոխադրման առանձնահատկությունները-Պարզվում է` ամբողջ աշխարհում ամենահայտնի դեղը Ատորվաստատինն է։ Այս դեղորայքը նախատեսված է խոլեստերինի մակարդակը իջեցնելու համար։ Փաստորեն, կան առողջական խնդիրներ և հիվանդություններ, որոնք երկրներ և սահմաններ չեն ճանաչում։ Եվ կան դեղեր, որոնց կարիքը կա ամբողջ աշխարհում։
Հետևաբար, ամբողջ աշխարհում բեռնափոխադրող ընկերությունները ստանում են դեղերի փոխադրման բազմաթիվ պատվերներ։
Այսօր պատմելու ենք դեղորայքի փոխադրման առանձնահատկությունների մասին։
Covid 19-ի «տիրապետության ժամանակաշրջանում» դեղերի, դեղորայքի, այժմ նաև պատվաստանյութերի փոխադրումը խիստ անհրաժեշտ է։
Իսկ դեղերը, դեղորայքը և պատվաստանյութերը սովորական բեռներ չեն և պահանջում են փոխադրման հատուկ պայմաններ։
Ահա մի քանի քայլ, որոնք կարևոր են դեղեր փոխադրելիս․
1. Նախ ընտրեք բեռնափոխադրող այնպիսի ընկերություն, որն ունի դեղորայքի փոխադրման փորձ։ Բեռնափոխադրող ընկերությունը պետք է ապահովի որոշակի պայմաններ, որոնք կբավարարեն դեղորայքի փոխադրման պահանջները․ սկսած պահեստներում պահման պայմաններից մինչև կոնտեյների ջերմաստիճանի կարգավորում և այլն։
2. Բազմաթիվ երկրներ ունեն դեղորայքային բեռների փոխադրման կանոններ և ընթացակարգեր, բեռնափոխադրող ընկերությունը պետք է տեղյակ լինի սրանց մասին։
3. Դեղորայքը փոխադրել հավաքակա՞ն բեռների տարբերակով, թե՞ փոխադրել առանձին։ Դեղերի պարագայում միանշանակ պետք է նախապատվությունը տալ առանձին փոխադրմանը։ Ինչու՞։ Պահանջելով փոխադրման հատուկ պայմաններ՝ դեղերն առավել զգայուն են բարձման բեռնաթափման, տեղափոխության հանդեպ։
4. Կլինի բեռնատար, ինքնաթիռ, թե կոնտեյներ, դեղեր փոխադրելիս պահանջվում է ջերմաստիճանային հատուկ պայմանների ապահովում։ Սխալ ջերմաստիճանը կարող է անպետքական դարձնել դեղերն օգտագործման համար։
5. Դեղերի անվտանգ փոխադրման ընթացքն սկսվում է դրանք պատշաճ փաթեթավորելուց։ Գաղտնիք չէ, որ ցանկացած տեսակի բեռներ անվնաս փոխադրելու համար անհրաժեշտ է դրանք փաթեթավորել ըստ բեռի առանձնահատկությունների։ Դեղերի, պատվաստանյութերի փոխադրման պայմաններում սա ավելի քան կարևոր է։ Հատկապես անհրաժեշտ է լավ փաթեթավորել շուտ փչացող դեղերը և այն դեղերը, որոնք ապակե սրվակներով են։ Դեղերի փոխադրման համար նպատակահարմար է օգտագործել գելային փաթեթներ։
Ի դեպ, դեղերի փոխադրման ընթացքում ամենամեծ ռիսկերից են դրանց գողության դեպքերը։ Դեղերը կարող են հայտնվել վաճառքի սև շուկայում։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։
Դեղորայքի փոխադրման առանձնահատկությունները
.jpg)