Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Փոստային մաքսատուն

Փոստային մաքսատուն

Փոստային մաքսատուն

Փոստային մաքսատուն ուղևորվում են դեպի ՀՀ փոստով ուղարկված ծանրոցները, ինչպես նաև օնլայն գնումների արդյունքում ստացված ծանրոցները և ապրանքները։ Իհարկե, պետք է հիշել, որ խոսքը համատարած չի վերաբերում ուղարկված բոլոր ծանրոցներին։ Այստեղ են հավաքվում միայն այն ծանրոցները, որոնք ելնելով որոշակի չափանիշներից ենթակա են մաքսազերծման։ Օրինակ՝ կախված ծանրոցի քաշից, ապրանքի տեսակից։


Իրականում՝ փոստային մաքսատուն արտահայտություն մաքսային ‹‹լեզվում›› չկա։ Փոստային մաքսատուն ասելով նկատի ունենք ‹‹Զվարթնոց›› օդանավակայում տեղակայված Արևմտյան մաքսատուն- վարչությունը։ Մաքսազերծման ենթակա ծանրոցները մաքսազերծվում են այս վարչությունում, իսկ ծանրոցների պահեստը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տիգրան Մեծի պողոտա 1-ին փակուղու 1 շենքում։


Մի կարևոր նկատառում։ Արդեն նշեցինք, որ փոստային մաքսատուն են ուղևորվում այն ծանրոցները և ապրանքները, որոնք ենթակա են մաքսազերծման։ Սակայն միանշանակ չէ, որ այնտեղ հայտնված ծանրոցը պետք է պարտադիր մաքսազերծվի և դուք պետությանը տաք մաքսային վճարներ։


Հնարավոր է մի իրավիճակ, որ դուք իրականում վստահ եք, որ մաքսատանը հայտնված ապրանքը ենթակա չէ մաքսազերծման։ Այս դեպքում կարող եք մաքսատան աշխատակիցների հետ քննարկել խնդիրը։ Նկատի ունենք՝ մաքսային մարմիններին համապատասխան փաստաթղթեր ներկայացնել և ապացուցել, որ ապրանքը ենթակա չէ մաքսազերծման։


Իհարկե, միշտ չէ, որ դուք միանշանակ ճիշտ կլինեք։ Եթե պարզվի, որ պետք է մաքսազերծեք ծանրոցը, ապա գործընթացը կարելի է առավել հեշտացնել։


Եթե ցանկանում եք մաքսազերծման գործընթացներն առավել պարզ դարձնել, հնարավորության դեպքում ավելի մատչելի իրականացնել մաքսազերծում, դիմեք մաքսային բրոքերի։


Մաքսային բրոքերի օգնությամբ նախ ապրանքը ստանալուց կամ գնելուց առաջ կհասկանաք՝ արդյո՞ք այն ենթակա է մաքսազերծման։ Հնարավորության դեպքում գնումները կկազմակերպեք այնպես, որ ապրանքի համար մաքսային գումարներ վճարելու կարիք չի լինի։ Ինչպես նաև կկարողանաք պատրաստել պահանջվող բոլոր փաստաթղթերը։


Բուն մաքսազերծման գործընթացում էլ մաքսային բրոքերը հանդես կգա ձեր անունից։ Նաև անմիջականորեն կշփվի մաքսային մարմինների հետ՝ մասնակցելով մաքսազերծման գործընթացին։Այսպիսով դուք կխնայեք նաև ժամանակ։


Փոստային մաքսատանը ունեք ծանրոցներ, ցանկանում եք իրականացնել մաքսազերծում, փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։Դարձրեք փոստային մաքսատանն ապրանքների մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։

Ստեղծել հարցում