Ավտոմեքենայի ներմուծում Հայաստանն իրականացնում է ՌԴ-ից, Հարավային Կորեայից,ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Վրաստանից և այլ երկրներից։
Ավտոմեքենայի ներմուծում դեպի Հայաստան, իրականացվում է թե՛ օդային, թե՛ ցամաքային և ծովային եղանակով։ Ավտոմեքենաները ծովային տարբերակով փոխադրելու դեպքում, դրանք նախ հասնում են հարևան Վրաստան։ Այստեղ արդեն վրացական նավահանգիստներից բեռնափոխադրող մեքենաները հասցնում են ավտոմեքենաները Հայաստան։
Ինչպես գիտենք, մեքենաներ փոխադրելիս պահանջվում են թափքի ձևով և ֆունկցիաներով տարբերվող բեռնատարներ։ Մեքենաներ փոխադրող տրանսպորտային միջոցները կարող են հարմարեցված լինել 1-ից շուրջ 1 տասնյակ և ավելի մեքենաներ միաժամանակ փոխադրելու համար։ Քանի որ բավականին արժեքավոր ապրանք պետք է վստահեք բեռնափոխադրողին,ապա նրան ընտրելիս էլ մի քանի բան անպայման կարևորեք։ Օրինակ՝ արդյո՞ք տրանսպորտային միջոցի թափքը գտնվում է բավարար վիճակում և մեքենան անվտանգ կհասնի ձեզ։ Արդյո՞ք բեռնափոխադրողը բավականաչափ ամուր է տեղավորում մեքենան թափքի վրա և հուսալի ընթացք կապահովվի ամբողջ ճանապարհին։ Այս փոխադրամիջոցները կարող են լինել ինչպես բաց, այնպես էլ փակ թափքով։ Արտաքին միջավայրի վնասակար գործոններից խուսափելու համար շատերը նախընտրում են մեքենան պաշտպանել փոխադրելով փակ՝ ծածկված թափքով։
Արդեն Հայաստան հասնելով ներմուծվող մեքենաները մաքսազերծվում են Հյուսիսային մաքսատուն-վարչությանը, այսպես ասած, ավտոմեքենաների մաքսազերծման Գյումրու մաքսատանը։ Մեքենաների մաքսազերծումն էլ ունի որոշակի ընթացք, որը պահանջում է համապատասխան և պատշաճ վիճակում գտնվող փաստաթղթեր։
Ավտոմեքենաների մաքսազերծում իրականացնելու համար պետք է ներկայացնել ապրանքային հայտարարագիր։ Այս հայտարարագրի հիման վրա էլ հաշվարկվում են ավտոմեքենայի մաքսային վճարները։
Ավտոմեքենաների ներմուծում իրականացնելիս մաքսատուրքերը հաշվարկում են ավտոմեքենաների ԱՏԳ ԱԱ ծածկագրերով։ Հենց այս, այսպես ասած, մաքսային կոդերն են հստակեցնում մեքենայի թողարկման տարեթիվը, շարժիչի աշխատանքային ծավալը և այլն։
Ավտոմեքենաների մաքսազերծման արժեքները, կախված մեքենայի արտադրման տարեթվից, կարող են տարբեր լինել։
Մեքենաներ ներմուծելիս դուք միանշանակ կարիք կունենաք բեռնափոխադրողի և մաքսային բրոքերի։Վստահելի բեռնափոխադրող ընտրելով չեք մտահոգվի մեքենայի փոխադրման ընթացքի համար։ Մաքսային բրոքերն էլ կօգնի հեշտությամբ անցնել մաքսային բոլոր ընթացակարգերով։
Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։ Ինչպես նաև գրանցվեք կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։ Դարձրեք մեքենայի փոխադրումը և մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։